Պաշտպանիչ թել
From Wikipedia, the free encyclopedia
Պաշտպանիչ թել, թղթադրամները և փաստաթղթերը կեղծումից պաշտպանելու տարրերից մեկը։ Իրենից ներկայացնում է թղթադրամի վրա բարակ գիծ (պոլիմերից, մետաղից և այլն)՝ 1 մմ և ավելի լայնությամբ։ Առաջին անգամ պաշտպանիչ թելն օգտագործվել է 1940 թվականին մեկ ֆունտ ստերլինգ անվանական արժեքով թղթադրամի վրա[1]։ 2018 թվականի դրությամբ այն աշխարհի շատ երկրների դրամանշանների անբաժանելի մասն է։ Դրամանենգները սովորել են բավականին որակով ընդօրինակել պաշտպանիչ թելի թաքնված հաստությունը կամ դրսից երևացող պաշտպանությունը։ Սրանով պայմանավորված՝ 2010 թվականից շրջանառության մեջ են մտել ավելի բարդ տեխնոլոգիաների կիրառմամբ թղթադրամներ։ Այսպես, պաշտպանիչ թելը 100 ԱՄՆ դոլարանոցի վրա իրենից ներկայացնում է միկրոոսպնյակների համակարգ, իսկ ռուսական թղթադրամները պարունակում են հոլոգրաֆիկ նկարների համալիր։