Պաոլո Ջենտիլոնի
From Wikipedia, the free encyclopedia
Պաոլո Ջենտիլոնի Սիլվերի (իտալ.՝ Paolo Gentiloni Silveri, նոյեմբերի 22, 1954(1954-11-22)[1][2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է Իտալիայի վարչապետ։ 2014 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 10-ը եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարար՝ Մատտեո Ռենզիի կառավարությունում։ Մինչ այդ եղել է Իտալիայի կապի նախարար։
Պաոլո Ջենտիլոնի իտալ.՝ Paolo Gentiloni | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հռոմի Սապիենզա համալսարան |
Գիտական աստիճան՝ | laurea magistrale? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 22, 1954(1954-11-22)[1][2][3] (69 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա[4][5] |
Ի ծնե անուն | իտալ.՝ Paolo Gentiloni Silveri |
Կայք՝ | paologentiloni.it |
Ինքնագիր | |
2014 թվականի հոկտեմբերի 31-ին Պաոլո Ջենտիլոնին նշանակվել է Իտալիայի արտաքին գործերի նախարար՝ փոխարինելով այդ պաշտոնում Ֆեդերիկա Մոգերինիին[6]։ 2014 թվականի նոյեմբերի 15-ին իտալական «Corriere della Sera» հանդես տված հարցազրույցի ժամանակ, Ջենտիլոնին հայտարարել է, որ անհրաժեշտ է կոշտություն մտցնել Իտալիայի արտաքին քաղաքականության և դիվանագիտության ոլորտներում։ Պաոլո Ջենտիլոնին նշել է, որ Եվրոպայում առկա ճգնաժամը կարելի է լուծել՝ թույլ չտալով Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին[7]։
Պաոլո Ջենտիլոնին մշտապես հանդես է եկել՝ ԻԼԻՊ-ի դեմ մարտերի ակտիվացման կոչերով։ Ջենտիլոնին բազմիցս հայտարարել է, որ Իտալիայի համար կարևոր է Եգիպտոսի հետ հարաբերությունների ակտիվացմամբ[8][9]։