Պաուլ Կերես
From Wikipedia, the free encyclopedia
Պաուլ Պետրովիչ Կերես (էստ․՝ Paul Keres, հունվարի 7, 1916(1916-01-07)[1][2][3][…], Նարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - հունիսի 5, 1975(1975-06-05)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա[4]), էստոնացի և խորհրդային շախմատիստ, շախմատային կոմպոզիտոր և տեսաբան, գրոսմայստեր (1937), միջազգային գրոսմայստեր (1950), շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային մրցավար (1957), շախմատի միջազգային մրցավար (1974), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1948), Էստոնիայի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1947, 1950, 1951), Խորհրդային Միության հավաքականի կազմում շախմատի օլիմպիադայի յոթակի հաղթող, Եվրոպայի թիմային առաջնության եռակի հաղթող։ 1930-1960-ական թվականներին համարվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը, համարվել է նաև 20-րդ դարի Էստոնիայի լավագույն մարզիկ, և նրա անունն ընդգրկվել է «20-րդ դարի Էստոնիայի 100 մեծագույն գործիչների» ցանկում։ Կերեսը համարվում է պատմության մեջ առաջին շախմատիստը, որի նկարը պատկերվել է թղթադրամների վրա (5 էստոնական կրոն)։ 1938 թվականին AVRO մրցաշարում Ռուբեն Ֆայնի հետ Կերեսը կիսել է 1-2-րդ տեղերը, որտեղ որոշվել է աշխարհի չեմպիոնի հավակնորդը։ Չորս անգամ անընդմեջ՝ 1953, 1956, 1959, 1962 թվականներին նա երկրորդ տեղն է զբաղեցրել շախմատի հավակնորդների մրցաշարերում և մեկ քայլ հեռու կանգնել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղից, ինչի համար ստացել է «հավերժ երկրորդ» մականունը։
Պաուլ Կերես | |
---|---|
էստ․՝ Paul Keres | |
Պետություն(ներ) | Էստոնիա, ԽՍՀՄ և Գերմանիա |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 7, 1916(1916-01-07)[1][2][3][…] |
Ծննդավայր | Նարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Մահվան ամսաթիվ | հունիսի 5, 1975(1975-06-05)[1][2][3][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա[4] |
Կոչում | գրոսմայստեր և Շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային մրցավար |
365chess | Paul_Keres |
Chesstempo համար | 241434 |
ICCF համար | 241434 |
Մասնակցել է | Շախմատի օլիմպիադա 1935[5], Շախմատային օլիմպիադա 1937[5], 8-րդ Շախմատային օլիմպիադա[5], Շախմատային օլիմպիադա 1952[5], Շախմատային օլիմպիադա 1954[5], Շախմատային օլիմպիադա 1956[5], Շախմատային օլիմպիադա 1958[5], Շախմատային օլիմպիադա 1960[5], Շախմատային օլիմպիադա 1962[5], Շախմատային օլիմպիադա 1964[5] և Ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա |
Անդամակցություն | Լիվիկա ուսանողական միություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Paul Keres Վիքիպահեստում |
1957 թվականին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Պաուլ Պետրովիչ Կերեսը ֆիզիկոս Հարալդ Կերեսի կրտսեր եղբայրն է։