Պաուլ Նատորպ
From Wikipedia, the free encyclopedia
Պաուլ Նատորպ (գերմ.՝ Paul Gerhard Natorp, հունվարի 14, 1854(1854-01-14)[1][2][3][…], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն - օգոստոսի 17, 1924(1924-08-17)[1][2][3][…], Մարբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա), գերմանացի փիլիսոփա, նեոկանտականության մարբուրգյան դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից։ Մարբուրգի համալսարանի պրոֆեսոր (1885 թվականից)։ «Պլատոնի ուսմունքը իդեաների մասին (1903) աշխատությունում Նատորպը առաջարկել է պլատոնյան իդեալիզմի ուրույն մեկնաբանություն՝ այն ներկայացրել պսիխոլոգիզմի ու մետաֆիզիկայի ավանդական շերտավորումներից զտված և ըմբռնել մարբուրգյան դպրոցի «տրամաբանական իդեալիզմի ոգով [երկրորդ հրատարակության մեջ (1921) Նատորպը հրաժարվել է այս տեսակետից և Պլատոնի ուսմունքը բացատրել՝ դիմելով նեոպլատոնական ավանդույթներին]։ «Ճշգրիտ գիտությունների տրամաբանական հիմունքները (1910) աշխատությունը նվիրել է արդի բնագիտության տրամաբանական վերլուծությանը, փորձել գիտության տվյալները բացարձակ տրամաբանացման ենթարկել՝ դրանց հիմունքների ու նախադրյալների քննադատական պարզաբանման միջոցով։
Ծնվել է | հունվարի 14, 1854(1854-01-14)[1][2][3][…] Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն |
---|---|
Մահացել է | օգոստոսի 17, 1924(1924-08-17)[1][2][3][…] (70 տարեկան) Մարբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա |
Գերեզման | Main Cemetery of Marburg |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Գերմանական ռայխ |
Ուղղություն | Մարբուրգյան դպրոց |
Մասնագիտություն | փիլիսոփա, մանկավարժ, համալսարանի դասախոս և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Մարբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և պատմագրություն |
Անդամակցություն | Burschenschaft Alemannia Bonn? |
Ալմա մատեր | Ստրասբուրգի համալսարան (1538-1970), Ստրասբուրգի համալսարան և Մարբուրգի համալսարան[4] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Karl Schmidt?[4], Nicolai Hartmann?[4], Albert Görland?[4], Էռնստ Կասիրեր[4] և Հանս Գեորգ Գադամեր[4] |
Ամուսին(ներ) | Helene Natorp? |
Ուսուցիչ | Ernst Laas?[4] և Hermann Cohen?[4] |
Աշակերտներ | Հանս Գեորգ Գադամեր |
Paul Natorp Վիքիպահեստում |