From Wikipedia, the free encyclopedia
Պապիսս Միսոն Ջիլոբոջի (ֆր.՝ El Hadji Papy Mison Djilobodji, դեկտեմբերի 1, 1988[2][3], Kaolack, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս Չելսի ՖԱ-ում և Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Պապի Ջիլոբոջի ֆր.՝ Papy Djilobodji | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Պապի Միսոն Ջիլոբոջի[1] | |||||||||||
Ազգությունը | սենեգալցի | |||||||||||
Քաղաքացիությունը | Սենեգալ | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 1, 1988 (35 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Կաոլակ, Սենեգալ | |||||||||||
Հասակ | 1.92 | |||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Չելսի ՖԱ | |||||||||||
Համար | 15 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջիլոբոջին իր ֆուտբոլային գործունեությունն սկսել է «Սալյում» ֆուտբոլային ակումբում, իր առաջին պրոֆեսիոնալ խաղերը անց է կացրել 2007-2008 թվականի մրցաշրջանում[4]։ Սենեգալի պրեմիեր լիգայում «Սալյումի» կազմում երկու հաջող մրցաշրջանից հետո 2009 թվականի հոկտեմբերին նա տեղափոխվեց Ֆրանսիա սիրողական մրցաշարի «Սենար Մուասի» ակումբ[5]։ Հաջող անց կացնելով 2009-2010 մրցաշրջանի առաջին մասը՝ նա ուշադրության արժանացավ 2-րդ Լիգայի՝ «Նանտ» ակումբի կողմից, որտեղ էլ տեղափոխվեց 2009 թվականի դեկտեմբերի 27-ին[6]։
2010 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցավ Ջիլոբոջիի առաջին խաղը «Նանտում» 2-րդ Լիգայի ապագա չեմպիոն «Կանայի» հետ (1:3)[7]։ Առաջին տարում դիմանալով մրցակցությանը՝ Ջիլոբոջին դարձավ հիմնական կազմի խաղացող՝ երկրորդ մրցաշրջանում մասնակցելով 27 խաղի և խփելով 2 գոլ[8]։ Պաշտպանությունում ունեցած նրա տպավորիչ խաղերը օգնեցին «Նանտին» 2012-2013 մրցաշրջանում հասնելու 1-ին Լիգա։ «Նանտում» վեց մրցաշրջանների ընթացքում Պապին խաղացել է 185 խաղ և խփել 9 գոլ։ 2015 թվականին տրանսֆերային պատուհանի ժամանակ հայտնի դարձավ, որ Ջիլոբոջիով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Սանդերլենդը և Աստոն Վիլլան։ Սակայն ոչ այս աումբներից չհաջողվեց ձեռք բերել սենգալցի կենտրոնական հարձակվողին[9]։
2015 թվականի սեպտեմբերի 1-ին Ջիլոբոջին միացավ Պրեմիեր Լիգային «Չելսի» ակումբի կազմում՝ ստորագրելով 4-ամյա պայմանագիր[10][11]։ Փոխանցման արժեքը 2,7 միլիոն ֆունտ ստերլինգ էր[12]։ Առաջին խաղը «Չելսիի» կազմում կայացել է սեպտեմբերի 23-ին Ֆուտբոլային լիգայի գավաթի մրցաշարի 3-րդ փուլում «Ուոլսորի» դեմ խաղում փոխարինելով Ռադամել Ֆալկաոյին 90-րդ րոպեին (4:1 հաշվով)[13]։
2016 թվականի հունվարի 21-ին Ջիլոբոջին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց «Վերդեր» ֆուտբոլային ակումբին[14]։ Հունվարի 24-ին առաջին անգամ խաղալով Բունդեսլիգայում՝ հանդես եկավ մեկնարկային կազմում «Շալկե 04»-ի դեմ խաղում(3:1)[15]։ Փետրվարի 13-ին նա խփեց առաջին գոլը Բունդեսլիագայում «Հոֆենհայմի» դարպասը (1:1)[16]։
2013 թվականի հուլիսի 31-ին Ջիլոբոջիին հրավիրեցին Սենեգալի հավաքական ակումբակից ընկեր Իսո Սիսոկոյի հետ մասնակցելու Զամբիայի դեմ ընկերական խաղում[17]. Его дебют на Кубке африканских наций состоялся 19 января 2015 года в матче группового этапа против сборной Ганы, который закончился победой 2:1[18]: Նրա առաջին խաղը հավաքականի կազմում 2016 թվականի օգոստոսի 14-ին Զամբիայի դեմ ընկերական խաղում։ Նրա առաջին խաղը Աֆրիկյան ազգերի գավաթի մրցաշարում 2015 թվականի հունվարի 19-ին խմբային փուլում Գանայի ազգային հավաքականի դեմ խաղում, որն ավարտվեց 2-1 հաշվով հաղթանակով։ Մրցաշարում Ջիլոբոջին խաղաց երկու խաղում, իսկ նրա հավաքականը դուրս չեկավ խմբից՝ զբաղացնելով 3-րդ տեղ[19]։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Փոխանցում | Գոլ | Փոխանցում | Գոլ | Փոխանցում | Գոլ | Փոխանցում | Գոլ | ||
Սենար Մուասի | 2009–10 | Ֆրանսիայի առաջնություն, Խումբ D | 7 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 1 |
Ընդամենը | 7 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 1 | ||
Նանտ | 2009–10 | 2-րդ Լիգա | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 |
2010–11 | 27 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 31 | 2 | ||
2011–12 | 36 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 40 | 4 | ||
2012–13 | 36 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 39 | 0 | ||
2013–14 | 1-ին Լիգա | 28 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 30 | 3 | |
2014–15 | 31 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 33 | 0 | ||
Ընդամենը | 171 | 9 | 15 | 0 | 0 | 0 | 186 | 9 | ||
Չելսի | 2015–16 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Վերդեր Բրեմեն (վարձավճար) | 2015–16 | Բունդեսլիգա | 14 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 16 | 2 |
Ընդամենը | 192 | 12 | 18 | 0 | 0 | 0 | 210 | 12 |
Թիմ | Մրցաշրջան | Ընկերական | Մրցախաղ | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սենեգալ | 2013 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 |
2014 | 3 | 0 | 6 | 0 | 9 | 0 | |
2015 | 2 | 0 | 2 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր | 6 | 0 | 9 | 0 | 15 | 0 | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.