Պառավաքար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Պառավաքար | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Ռոլանդ Մարգարյան | |
ԲԾՄ | 850 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1725 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | պառավաքարցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (231) | |
Փոստային ինդեքս | 1149 | |
| ||
Պառավաքար, գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում, Վարագաջուր գետի ստորին հոսանքի ձախափնյակում, Վարագի լեռների լանջին, Երևանից՝ 178 կմ, մարզկենտրոնից՝ 45 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 2 կմ հեռավորության վրա:
Պատմություն
Ներկա գյուղատեղից 3 կմ ներքև գտնվելիս է եղել Թուրք Թաթլու (Թաթըլի) գյուղը, որի բնակիչները 1926 թվականին տեղափոխվել և բնակություն են հաստատել ներկայիս տեղում։ Պառավաքարն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, որի պատճառով բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների[1]։
Կլիմա
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30 C է, ձմռանը՝ - 2 C։ Գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։
Բնակչություն
Պառավաքարի ազգաբնակչության փոփոխությունը[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 457 | 871 | 884 | 2013 | 1529 | 2026 | 1924 | 1917 | 1930 | 1960 | 1925 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղագործությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Համայնքն ունի դպրոց, բժշկական ամբուլատորիա, մշակույթի տուն, մանկապարտեզ։
Ավանդություն
Ասում են, թե մի պառավ է լինում, չոր գլուխ մի պառավ։ Հոգնում է աշխարհից էլ, կյանքից էլ ու որոշում է քարից իրեն գցել ձորը, մեռնել, պրծնել։ Գնում է, բարձրանում մի քարի, աչքերը փակում, ընկնում ցած։ Հագին լայն շորեր են լինում։ Քամուց փեշերը բացվում են, պառավը կամաց իջնում է ցած։ Աչքերը բացում է, տեսնում ողջ առողջ։
― Ա՜խ, Աստված,- ասում է,- աչք չունես, թե ականջ։ Ով կյանք է ուզում՝ մահ ես տալիս, ով մահ է ուզում՝ մահ չես տալիս։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Տավուշի մարզպետարան, Պառավաքար
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 166»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20
- ↑ Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ↑ Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի
- ↑ Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ
- ↑ Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.