Պավել Լիսիցյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պավել Լիսիցյան.

Պավել Լիսիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պավել Լիսիցյան
Ի ծնե անունՊավել Լիսիցյան
Ծնվել էնոյեմբերի 6, 1911(1911-11-06)[1]
Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[2]
Երկիր
 Ռուսական կայսրություն
,
 ԽՍՀՄ
և
 Ռուսաստան
Մահացել էհուլիսի 6, 2004(2004-07-06)[1] (92 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Մասնագիտություներգիչ, օպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Commons-logo.svg Pavel Lisitsyan Վիքիպահեստում

Պավել (Պողոս) Գերասիմի Լիսիցյան (ռուս.՝ Лисицян (Лисициан) Павел Герасимович, նոյեմբերի 6, 1911(1911-11-06)[1], Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 6, 2004(2004-07-06)[1], Մոսկվա, Ռուսաստան), օպերային երգիչ (բարիտոն), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956), պրոֆեսոր։

Կենսագրություն

Ավարտել է Լենինգրադի երաժշտանոցը։ Տարբեր տարիներին եղել է Լենինգրադի օպերային թատրոնի, Երևանի օպերային թատրոնի և Մոսկվայի մեծ թատրոնի մեներգիչ։ Պավել Լիսիցյանի լայնածավալ ճկուն ու գեղեցիկ ձայնը աչքի է ընկել հազվագյուտ թավշե տեմբրով։ Նրա կատարած դերերգերից առավել նշանավորներն են Օնեգինը (Չայկովսկի «Եվգենի Օնեգին»), Մազեպա (Չայկովսկի «Մազեպա»), Ելեցկի և Տոմսկի (Չայկովսկի «Պիկովայա դամա»), Ռոբերտ (Չայկովսկի «Իոլանտա»), Ժերմոն (Վերդի «Տրավիատա»), Ամոնասրո (Վերդի «Աիդա»), Գրյազնոյ (Ռիմսկի-Կորսակով «Ցարի հարսնացուն») և այլն։ Կատարել է նաև Չայկովսկու, Ռախմանինովի, այլ ռուս և հայ կոմպոզիտորների ռոմանսներ։ Հյուրախաղեր է ունեցել աշխարհի տարբեր երկրներում։

Պավել Լիսիցյանի հուշատախտակը Երևանում
Պավել Լիսիցյանի հուշատախտակը Երևանում

1967-1973 թթ. Լիսիցյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, սկզբում՝ որպես դասախոս, ապա՝ որպես պրոֆեսոր և ամբիոնի վարիչ[3][4]։

Ընտանիք

Պավել Լիսիցյանի դուստրերը՝ Կարինե Լիսիցյան (ծնված՝ 1938, մեցցո-սոպրանո), Ռուզաննա Լիսիցյան (ծնված՝ 1945, սոպրանո, միջազգային մրցույթի մրցանակակիր՝ 1974, Նիդեռլանդներ) և որդին՝ Ռուբեն Լիսիցյան (ծնված՝ 1945, դրամատիկ, տենոր, Շումանի անվան վոկալիստների մրցույթի մրցանակակիր՝ 1969, Գերմանիա), Մոսկվայի ֆիլհարմոնիայի մերներգիչներ են։ Նրա թոռնուհին՝ Ելենա Լիսիցյան ապրում է Նյու-Յորքուն։

Գրականություն

  • Պետրոսյան Մ., Պավել Լիսիցյան, Ե., 1973:
  • Яковенко С. Б., Павел Герасимович Лисицйн в искусстве и жизни,, М., 2001.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Лисициан Павел Герасимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Պավել Լիսիցյան - 100
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 624
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պավել Լիսիցյան
Listen to this article