Պավել Միլյուկով
From Wikipedia, the free encyclopedia
Պավել Նիկոլաևիչ Միլյուկով (ռուս.՝ Павел Николаевич Милюков, հունվարի 15 (27), 1859[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] - մարտի 31, 1943(1943-03-31)[3][4], Էքս լե Բեն[5]), ռուս քաղաքական գործիչ, պատմաբան և հրապարակախոս։ Կադետական կուսակցության հիմնադիրներից, կուսակցության ԿԿ նախագահը (1907-ից) և կուսակցության օրգան «Ռեչ» թերթի խմբագիրը։ 3-րդ և 4-րդ Պետական դումաների անդամ։ 1905-1907 թվականների Ռուսական հեղափոխության պարտությունից հետո ունեցել է հակաբոլշևիկյան դիրքորոշում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության օրերին պայքարել է հանուն միապետության պահպանման։
Պավել Միլյուկով ռուս.՝ Павел Николаевич Милюков | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15 (27), 1859[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | մարտի 31, 1943(1943-03-31)[3][4] (84 տարեկան) |
Մահվան վայր | Էքս լե Բեն[5] |
Գերեզման | Բատինոլի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, քաղաքական գործիչ և լրագրող |
Աշխատավայր | Չիկագոյի համալսարան և Սոֆիայի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Nikolay Pavlovich Milyukov? |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Կուսակցություն | Կադետներ |
Ստորագրություն | |
Pavel Miliukov Վիքիպահեստում |
Ռուսաստանի ժամանակավոր կառավարության առաջին կաբինետի կազմում եղել է արտաքին գործերի նախարար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գործակցել է սպիտակ գվարդիականների հետ։ 1920 թվականից՝ վտարանդի (Լոնդոն, Փարիզ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել ֆաշիստների հետ ռուս վտարանդիների համագործակցության դեմ, ողջունել կարմիր բանակի հաջողությունները։ Չընդունելով պատմության զարգացման օրինաչափությունները՝ Միլյուկովը պատմության մեթոդաբանության հարցում մոտեցել է կանտական պոզիտիվիզմին։