From Wikipedia, the free encyclopedia
Պա՛վել Նե՛դվեդ (չեխ.՝ Pavel Nedvěd (ˈpavɛl ˈnɛdvjɛt), օգոստոսի 30, 1972[1][2][3][…], Խեբ, Արևմտյան Բոհեմիա, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[3][4][5]), չեխ ֆուտբոլիստ։ Պատմության մեջ ամենահաջողակ չեխ ֆուտբոլիստներից մեկն է, խաղացել է Իտալիայի առաջնությունում «Լացիո» և «Յուվենտուս» ակումբների կազմում՝ նվաճելով բազմաթիվ գավաթներ։ Համարվում է իր ժամանակի ամենաուժեղ կիսապաշտպաններից մեկը, 2003 թ. արժանացել է Ոսկե գնդակի՝ որպես մրցաշրջանի լավագույն խաղացող[6]։ Հայտնի էր իր տոկունությամբ և եզրային անցումներով[7]։ Դրա համար «Յուվենտուսի» երկրպագուները նրան անվանում էին «Չեխական ֆուրիա»[8]։ Նեդվեդն ավարտեց կարիերան 2009 թվականին՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում 19 մրցաշրջան անցկացնելուց հետո։ Ճանաչվել է Չեխիայի առաջնության պատմության լավագույն ֆուտբոլիստ[9]։
Պավել Նեդվեդ չեխ․՝ Pavel Nedvěd | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Pavel Nedvěd | ||
Ազգությունը | չեխ | ||
Քաղաքացիությունը |
Չեխիա Չեխոսլովակիա | ||
Մականուն |
Պավելինա (իտալ.՝ Pavelina — «Նժույգ»), Չեխական հրթիռ | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 30, 1972 (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Խեբ, Չեխոսլովակիա | ||
Հասակ | 177 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | անձնակազմի տնօրեն | ||
Պատանեկան կարիերա | |||
1977–1985 1985–1986 1986–1990 1990 1990–1991 |
Սկալնա Հվեզդա Խեբ Վիկտորիա Պլզեն Դուկլա Տաբոր Դուկլա Պրահա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1991–1992 1992–1996 1996–2001 2001–2009 1991—2009 |
Դուկլա Պրահա Սպարտա Պրահա Լացիո Յուվենտուս Ընդհանուր |
19 (3) 98 (23) 137 (33) 247 (51) 501 (110) | |
Ազգային հավաքական | |||
1992–1993 1994–2006 |
Չեխոսլովակիա (մինչև 21) Չեխիա |
7 (0) 91 (18) | |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պավել Նեդվեդը մեծացել է Խեբի արվարձանային փոքրիկ Սկալնյա ավանում[10], որը հեռու չէր Բավարիայի սահմանից։ Ֆուտբոլ սկսել է խաղալ 5 տարեկանից տեղական «Տատրան» ակումբում[11]։ 13-ամյա Նեդվեդին իր կազմ ընդունեց Խեբի «Կարմիր աստղ» (Rudá Hvězda Cheb) ակումբը[11], միայն թե չկարողացավ իր մոտ երկար պահել տաղանդավոր ֆուտբոլիստին։ 1 տարի անց Նեդվեդը տեղափոխվեց Պլզեն և տեղական «Շկոդա» ակումբ։ 1991/92 մրցաշրջանում խաղացել է Պրահայի «Դուկլե» ակումբում[12], ապա 19 խաղում խփել 3 գնդակ։ Դրանից հետո տեղափոխվել է «Սպարտա»։
Երիտասարդ կիսապաշտպանը գրավեց լիգայի առաջատար ակումբ «Սպարտայի» ուշադրությունը և տեղափոխվեց այնտեղ 1992/93 մրցաշրջանում։ «Սպարտայում» Նեդվեդին անմիջապես չփորձարկեցին հիմնական կազմում։ Նա խաղաց 18 հանդիպում, որից 13-ում դուրս եկավ խաղադաշտ որպես փոխարինող և չխփեց ոչ մի գնդակ։ Իրադրությունը բարելավվեց հաջորդ մրցաշրջանում, որի ընթացքում Նեդվեդը խաղաց 23 անգամ և խփեց 3 գոլ։
1994/95 մրցաշրջանում նա դարձավ «Սպարտայի» հիմնական խաղաստեղծ ֆուտբոլիստներից մեկը՝ խաղալով 27 խաղում, խփելով 6 գնդալ և նվաճելով 3 չեմպիոնական տիտղոս անընդմեջ։ Հաջորդ մրցաշրջանում նա 27 խաղում խփեց 14 գոլ, և նրան նկատեցին արտասահմանյան ակումբները։ Նրանով առավել հետաքրքրված էր «ՊՍՎ»-ն։
1994 թվականի հունիսի 5-ին Նեդվեդն առաջին անգամ հանդես եկավ Չեխիայի հավաքականի կազմում՝ խաղալով Իռլանդիայի հավաքականի դեմ։ Հավաքականի հետ ևս Նեդվեդը հասել է նվաճումների։ 1996 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Չեխիան դուրս եկավ եզրափակիչ և դարձավ փոխչեմպիոն։
Եվրո-2004-ին Նեդվեդը չեխական թիմի ավագն էր, և հասան կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսում Նեդվեդը վնասվածք ստացավ և ստիպված էր լքել խաղադաշտը։ Մնալով առանց ավագի՝ չեխական թիմը պարտվեց ապագա չեմպիոն հույներին՝ բաց թողնելով գնդակ լրացուցիչ ժամանակում։
Հետագայում Նեդվեդն իր ցանկությամբ դուրս եկավ հավաքականից, որպեսզի չվտանգի առողջությունը և չլարի օրգանիզմը։ Բայց և այնպես կրկին միացավ հավաքականին Նորվեգիայի դեմ խաղում 2006 թվականին Գերմանիայում կայացած Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի ժամանակ։ 2006 թվականի Աշխարհի առաջնությունից հետո Նեդվեդը վերջնականապես ավարտեց կարիերան Չեխիայի հավաքականի կազմում։ 2006 թվականի օգոստոսի 16-ին Սերբիայի դեմ ընկերական խաղը Նեդվեդի համար վերջինն էր Չեխիայի հավաքականի կազմում։
Նեդվեդը խաղացել է կոնտակտային լինզաներով։ Նա համարվում է լուրջ և համեստ մարդ, օրինակելի ընտանեհայր։ Կնոջ՝ Իվանայի հետ ունի երկու երեխա (որդին՝ Պավելը և դուստրը՝ Իվանան)։ Իտալացի երկրպագուները Նեդվեդին անվանում էին «Pavelina», որը թարգմանաբար նշանակում է «նժույգ»։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[13] | Եվրագավաթներ[14] | Այլ[15] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
Դուկլա Պրահա | 1991-1992 | 19 | 3 | - | - | - | - | - | - | 19 | 3 |
Ընդհանուր | 19 | 3 | — | — | — | — | — | — | 19 | 3 | |
Սպարտա Պրահա | 1992-1993 | 18 | 0 | - | - | 5 | 0 | - | - | 23 | 0 |
1993-1994 | 23 | 3 | - | - | 4 | 0 | - | - | 27 | 3 | |
1994-1995 | 27 | 6 | - | - | 2 | 0 | - | - | 29 | 6 | |
1995-1996 | 30 | 14 | - | - | 8 | 5 | - | - | 38 | 19 | |
Ընդհանուր | 98 | 23 | — | — | 19 | 5 | — | — | 117 | 28 | |
Լացիո | 1996-1997 | 32 | 7 | 3 | 1 | 3 | 2 | - | - | 38 | 10 |
1997-1998 | 26 | 11 | 6 | 2 | 11 | 2 | - | - | 43 | 15 | |
1998-1999 | 21 | 1 | 4 | 0 | 8 | 4 | 1 | 1 | 34 | 6 | |
1999-2000 | 28 | 5 | 6 | 1 | 12 | 1 | 1 | 0 | 47 | 7 | |
2000-2001 | 31 | 9 | 3 | 1 | 10 | 3 | 1 | 0 | 45 | 13 | |
Ընդհանուր | 138 | 33 | 22 | 5 | 44 | 12 | 3 | 1 | 207 | 51 | |
Յուվենտուս | 2001-2002 | 32 | 4 | 4 | 0 | 7 | 0 | - | - | 43 | 4 |
2002-2003 | 29 | 9 | 1 | 0 | 15 | 5 | 1 | 0 | 46 | 14 | |
2003-2004 | 30 | 6 | 4 | 0 | 6 | 2 | 1 | 0 | 41 | 8 | |
2004-2005 | 27 | 7 | 1 | 0 | 10 | 3 | - | - | 38 | 10 | |
2005-2006 | 33 | 5 | 4 | 0 | 8 | 2 | 1 | 0 | 46 | 7 | |
2006-2007 | 33 | 11 | 3 | 1 | - | - | - | - | 36 | 12 | |
2007-2008 | 31 | 2 | 2 | 1 | - | - | - | - | 33 | 3 | |
2008-2009 | 32 | 7 | 3 | 0 | 9 | 0 | - | - | 44 | 7 | |
Ընդհանուր | 247 | 51 | 22 | 2 | 55 | 12 | 3 | 0 | 327 | 65 | |
Ամբողջ կարիերայում | 502 | 110 | 44 | 7 | 118 | 29 | 6 | 1 | 670 | 147 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.