Պավիաններ (լատին․՝ Papio), կզակապիկների ընտանիքի նեղքիթ կապիկների տեսակ։ Մարմնի երկարությունը 75—80 սմ է, պոչինը՝ 50—60 սմ, քաշը՝ մինչև 30 կգ։ էգերը համարյա 2 անգամ թեթև են արուներից։ Դունչը երկար է՝ զարգացած ժանիքներով։ Առջևի և ետին վերջավորությունները համարյա հավասար են, թաթերը՝ կարճ։ Քթանցքերը լայն են՝ տեղադրված դնչի ծայրում։ Մորթին մուգ մոխրագույն է, երկար բրդով, որը երբեմն բաշ է առաջացնում։ Նստատեղի կոշտուկները մեծ են և վառ գունավորված։ Կա պավիանների 5 տեսակ՝ համադրիլ, սֆինքս, բաբուին, անուբիս, չակմա կամ արջանման պավիաններ տարածված Հարավային Աֆրիկայում և Արաբական թերակղզու արևմուտքում։ Ապրում են ժայռերում (մեծ հոտեոով), սնվում բույսերով, միջատներով, թռչունների ձվերով ու մանր կենդանիներով։ Հղիությունը 170 օր է, ձագերին կաթով կերակրում են 5-8 ամիս։ Սեռահասուն են դառնում 3-5 տարեկանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Մանրամասն տեղեկատվություն ՞Պավիաններ, Գիտական դասակարգում ...
Պավիաններ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Papio
|
Տեսակներ |
- Անուբիս (P. anubis)
- Բաբուին (P. cynocephalus)
- Համադրիլ (P. hamadryas)
- Գվինեական պավիան (P. papio)
- Արջային պավիան (P. ursinus)
|
|
Փակել