Էդուարդ Իսաբեկյանի կտավը From Wikipedia, the free encyclopedia
Պատանի Դավիթ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։
Պատանի Դավիթ Պատանի Դավիթ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Իսաբեկյան |
տարի | 1956 |
բարձրություն | 190 |
լայնություն | 265 |
նյութ | Կտավ, յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
1950-ական թվականների սկզբներից Իսաբեկյանի ուշադրության կենտրոնն է դառնում հայկական ժողովրդական վեպը՝ «Սասունցի Դավիթ»-ը։ Նկարչին հուզում են ժողովրդական ստեղծագործության լավատեսությունը, հումանիստական ոգին, ժողովրդի հավատը դեպի բարու ու ազնիվի հաղթանակը, նրա ոչնչով չմեղմացող ատելությունն անարդարի ու չարի հանդեպ…
Հայկական լեռնաշխարհ։ Աժդահա լեռների ստորոտում վեհորեն հոսում է գետը։ Հեռվում՝ թշնամու կողմից ավերված գյուղ։ Նկարի առաջին պլանում կանգնած է ուժեղ, գեղեցիկ, պատանի Դավիթը։ Ձախ ձեռքով նա հենվել է հայրենի երկրի ճարտարապետական կոթողներից մեկի բեկորին. աջում՝ նետ և աղեղ է։ Կենտրոնացած ու մտազբաղ է Դավիթը։ Դառնությամբ է նա նայում ավերակ դարձած հայրենի երկրին։
Սակայն դառնության հետ ջերմ մարդկային սիրտ է բաբախում նրա սլացիկ մարմնում։ Նույնիսկ կատաղի գազանն է խոնարհվել նրա ուժեղ ու բարի սրտի առջև։ Իսաբեկյանը մեծ վարպետությամբ կարողացել է արտահայտել վիպերգի խոհական ոգին, նրա էպիկական, փիլիսոփայական էությունը[1]։
Երբ Բջնիից տուն դարձա, ժայռոտ ֆոնի վրա ջահել աղջկա էի նկարել։ Մկրտիչ Քամալյանը թե՝ հապա աղջկա փոխարեն ջահել Սասունցի Դավթին դիր։ «ՊատանիԴավիթը» նկարվեց 3 շաբաթում։ Նա դարձավ իմ երազած երիտասարդի կերպարը՝ իր պայծառ մտքով, խիզախ հոգով, ազնիվ ու խրոխտ կերպարանքով։ Կուզենայի, որ նրա պես Մարութա սար նետվեին, նրա պես հայրենի հողն ու ջուրը սիրեին ու նրա պայծառ հայացքն ունենային մեր ջահելները։ - Էդուարդ Իսաբեկյան |
2014 թվականին Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյա հոբելյանին նվիրված լույս ընծայվեց հուշադրամ, որի մի երեսին «Պատանի Դավիթ» աշխատանքն է[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.