Պատմական գեղանկարչություն
գեղանկարչության ժանր / From Wikipedia, the free encyclopedia
Պատմական գեղանկարչություն, Վերածննդի դարաշրջանում սկիզբ առած գեղանկարչության ժանր, ներառում է ոչ միայն իրական իրադարձությունների սյուժեներ, այլ դիցաբանական, աստվածաշնչյան և ավետարանական նկարներ։ Պատկերում է առանձին ազգերի կամ ամբողջ մարդկության համար կարևոր անցյալի իրադարձությունները։ Շատ հաճախ սյուժե են հանդիսանում ոչ թե անցած իրադարձությունների իրական ներկայացումը, այլ դրանց կանխամտածված փառաբանումը պատմական միֆ ստեղծելու համար։