Պատմամշակութային հոգեբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Պատմամշակութային հոգեբանություն, հոգեբանական ուղղություն, որն առաջադրվել է Լև Վիգոտսկու կողմից 1920-ական թվականներին։ Այս ուղղության ներկայացուցիչները ներկայացնում են հոգեկան գործընթացների ոչ ադապտիվ բնույթը և զարգացման մեխանիզմները։ Մարդկային գիտակցության ուսումնասիրությունը հայտարարելով որպես հոգեբանական հետազոտության հիմնական խնդիր՝պատմամշակութային հոգեբանությունն ուսումնասիրում է միջնորդավորման և մշակութային գործոնների դերը, ինչպիսիք են՝ նշանը և բառը, մարդու բարձրագույն հոգեկան ֆունկցիաների զարգացման մեջ։