Պատվի սպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Պատվի սպանություն կամ խայտառակության սպանություն[1], ընտանիքի՝ առավել հաճախ (բայց ոչ պարտադիր) իգական սեռի անդամի սպանություն, որը կատարվել է հարազատների կողմից, ընտանիքի վրա անպատվություն բերելու համար։ Անպատվության տակ սովորաբար ենթադրում են տվյալ մշակույթում արգելված սեռական բնույթի գործողությունները, ինչպիսիք են ամուսնական դավաճանությունը, մինչամուսնական սեքսը, բռնաբարությունը, համասեռական հարաբերությունները, ինչպես նաև կրոնափոխությունը[2][3][4][5][6]։
ՄԱԿ-ի 2010 թվականի գնահատականներով՝ աշխարհում տարեկան տեղի է ունենում պատվի շուրջ 5 հազար սպանություն, մինչդեռ մի շարք կանացի կազմակերպություններ, The Independent-ի տվյալների համաձայն, նույն թվականին հաշվել են, որ նման սպանությունների թիվը կազմում է մոտ 20 հազար։
Հորդանանում տարեկան 15-20 նման դեպք է գրանցվում, սակայն 2016 թվականին, ըստ Human Rights Watch կազմակերպության, նկատելի աճ է գրանցվել։