Կոնգոյի պետական գործիչ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախկին վարչապետ From Wikipedia, the free encyclopedia
Պատրիս Էմերի Լումումբա (ֆր.՝ Patrice Émery Lumumba, ծնված որպես ՝ Էլիաս Օկիտ՛Ասոմբո Élias Okit'Asombo, հուլիսի 2, 1925[1][2][3][…], Կատակոկոմբե, Congo-Kasaï, Բելգիական Կոնգո - հունվարի 17, 1961[1][2][4][…], Լուբումբաշի, Կոնգոյի Հանրապետություն), Կոնգոյի Հանրապետության (այժմ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) ազատագրական շարժման գործիչ։ Մասնագիտությամբ՝ լրագրող։ Հիմնել է «Ուհուրու» («Ազատություն») թերթը և ղեկավարել «Ինդիփենդենս» շաբաթաթերթի հրատարակումը։ Մասնակցել է Բրյուսելում (1960) «Կլոր սեղանի» կոնֆերանսի աշխատանքներին, որտեղ որոշվեց անկախություն շնորհել Բելգիական Կոնգոյին։ 1960 թվականի հունիսից ստանձնել է Կոնգոյի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Պայքարում էր երկրի ներսում անջատողական շարժման և բելգիական գաղութարարների զինված ագրեսիայի (հուլիս, 1960) դեմ։ 1960 թվականի սեպտեմբերին հեռացվել է իշխանությունից, ձերբակալվել և տեղափոխվել Կատանգա, որտեղ սպանվել է։ 1966 թվականին պաշտոնապես հռչակվել է որպես ազգային հերոս։
Պատրիս Լումումբա Patrice Lumumba | ||
Լումումբան 1960 թվականի հունվարի 26-ին | ||
| ||
---|---|---|
Հունիսի 24, 1960 - Սեպտեմբերի 14, 1960 | ||
Նախորդող | — | |
Հաջորդող | Ժոզեֆ Իլեո | |
Կուսակցություն՝ | Կոնգոյի ազգային շարժում | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հեղափոխական | |
Ազգություն | աֆրո-բրազիլացի | |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | |
Ծննդյան օր | Հուլիսի 2, 1925 | |
Ծննդավայր | Կատակոկոմբե, Բելգիական Կոնգո (այժմ՝ Կոնգո-Կինշասա) | |
Վախճանի օր | Հունվարի 17, 1961 (35 տարեկան) | |
Վախճանի վայր | Էլիզաբեթվիլ, Կատանգա (այժմ՝ Լուբումբաշի, Կոնգո-Կինշասա) | |
Քաղաքացիություն | Կոնգոյի Հանրապետություն | |
Ամուսին | Պոլին Օպանգո | |
Զավակներ | Ֆրանսուա Լումումբա, Գայ-Պատրիս Լումումբա, Ջուլիանա Ամատո Լումումբա և Roland Lumumba? | |
Պարգևներ | ||
Սպանությունից հետո Լումումբան լայնորեն ընկալվում էր որպես համաաֆրիկյան շարժման մարտիրոս։
2002 թվականին Բելգիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել սպանության գործում իր մասնակցության համար[5]։
1961 թվականից մինչև 1992 թվականը Լումումբայի անունով է կոչվել Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.