Պատրիս Մակ-Մահոն
From Wikipedia, the free encyclopedia
Մարի Էդմ Պատրիս Մորիս Մակ-Մահոն (Mac-Mahon, հունիսի 13, 1808(1808-06-13)[1], Սյուլլի - հոկտեմբերի 17, 1893(1893-10-17)[2][3], Մոնկրեսոն), ֆրանսիական պետական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի մարշալ (1859)։
Պատրիս Մակ-Մահոն | |
Կուսակցություն՝ | Լեգիտիմիզմ |
---|---|
Կրթություն՝ | Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր (հոկտեմբերի 1, 1827) և Սենտ-Լուիսի լիցեյ |
Մասնագիտություն՝ | սպա, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 13, 1808(1808-06-13)[1] |
Ծննդավայր | Սյուլլի |
Վախճանի օր | հոկտեմբերի 17, 1893(1893-10-17)[2][3] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնկրեսոն |
Թաղված | Vault of Governors |
Դինաստիա | MacMahon family? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Մորի-Ֆրանսուա դը Մակ-Մահոն |
Մայր | Pélagie de Riquet de Caraman?[4][5][6] |
Ամուսին | Էլիզավեթ դը Մակ-Մահոն |
Զավակներ | Էմանուէլ դը Մակ-Մահոն և Մարի Արման Պատրիս դը Մակ-Մահոն[7] |
Պարգևներ | |
Մասնակցել է 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմին։ 1855 թվականին Մակ-Մահոնի դիվիզիան գրավել է Մալախով կուրգանը (Սևաստոպոլի մոտ)։ 1864-1870 թվականներին եղել է Ալժիրի գեներալ-նահանգապետ։ 1870-1871 թվականների ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ նրա բանակը պարտվել է Սեղանի մոտ (1870), ապա Մակ-Մահոնը գլխավորել է վերսալցիների բանակը, որը գործում էր Փարիզյան կոմունայի (1871) դեմ։ 1873-1879 թվականներին Մակ-Մահոնը եղել է Ֆրանսիայի հանրապետության պրեզիդենտը։ 1876 թվականին նրա մասնակցությամբ նախապատրաստվող միապետական հեղաշրջման ձախողումից և միապետականների սենատում մեծամասնությունը կորցնելուց հետո, 1879 թվականին, Մակ-Մահոնը պաշտոնաթող է եղել։