Պարադոքս
From Wikipedia, the free encyclopedia
Պարադոքս (հուն․՝ παράδοξος — անսպասելի, տարօրինակ, ընդունված կարծիքին հակասող), մտահանգում կամ գիտափորձ, որը տալիս է ինքնըստինքյան ճիշտ համարվող, նախադրյալներին հակասող եզրակացություն։ Պարադոքսն իրավիճակ է, որը կարող է լինել իրականում, բայց տրամաբանական բացատրություն չունի։ Առօրյա կյանքում պարադոքսները դրսևորվում են որպես հանրահայտ, համընդհանուր ճանաչում գտած կարծիքի մերժում։ Այս կերպ ըմբռնված պարադոքսը որպես գեղարվեստական հնար կիրառվում է ժողովրդական բանահյուսության մեջ (առակ, ասացվածք, անեկդոտ), գեղարվեստական գրականությունում՝ խոսքի ներգործությունն ուժեղացնելու, միտքը շեշտելու համար։ Հարկ է տարբերել պարադոքսն ապորիայից։ Ապորիան (անտինոմիա), ի տարբերություն պարադոքսի, հորինված, տրամաբանորեն ճիշտ դատողություն կամ իրավիճակ է, որն իրականում գոյություն ունենալ չի կարող։