![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/SMCpolyhydroxysmall.jpg/640px-SMCpolyhydroxysmall.jpg&w=640&q=50)
Պարարտ բջիջ
From Wikipedia, the free encyclopedia
Պարարտ բջիջ (ինչպես նաև մաստոցիտ կամ լաբրոցիտ[2]), շարակցական հյուսվածքի հիմնական բջիջ, որը պարունակում է հիստանմինով և հեպարինով հատիկներ։ Այն գրանուլոցիտ է, որն առաջանում է արյունաստեղծման միելոիդ ծլից և հանդիսանում է ինչպես իմուն, այդպես էլ նեյրոիմուն համակարգերի բաղադրիչ։ Պարարտ բջիջները հայտնաբերվել են Պոլ Էրլիխի կողմից 1877 թվականին[3]։ Չնայած պարարտ բջիջները հայտնի են որպես ալերգիայի և անաֆիլաքսիայի միջնորդ, այս բջիջներն ունեն նաև կարևոր պաշտպանիչ գործառույթ՝ մասնակցելով վերքերի լավացմանը, անգիոգենեզին, իմուն պաշտպանությանը, պաթոգենների դեմ պաշտպանությանը, ինչպես նաև ուռուցքների անոթավորման խթանման մեջ[3][4]։
Պարարտ բջիջ | |
---|---|
![]() | |
Տեսակ | բջջի տեսակ |
Ենթադաս | differentiated hemal cell?[1] |
MeSH | A11.329.427 և A15.382.652 |
Foundational Model of Anatomy | 66784 |
Terminologia Histologica | H2.00.03.0.01010 |
![]() |
Պարարտ բջիջները շատ նման են բազոֆիլներին թե՛ իրենց տեսքով, թե՛ իրենց գործառույթով։ Բազոֆիլները լեյկոցիտների տարատեսակ են։ Ժամանակին կար կարծիք, որ պարարտ բջիջներնը նույն բազոֆիլներն են՝ տեղակայված որևէ հյուսվածքում, սակայն դա այդպես չէ։ Բազոֆիլները և պարարտ բջիջները առաջանում են տարբեր հեմոպոետիկ ծլերից, ինչի պատճառով էլ դրանք նույնը չեն կարող լինել[5]։