Պարդոյի Վեներա
From Wikipedia, the free encyclopedia
«Պարդոյի Վեներա» (անգլ.՝ Pardo Venus), վենետիկցի նկարիչ Տիցիանի կտավ, որը նա ավարտել է 1551 թվականին. կտավն այժմ գտնվում է Լուվրի թանգարանում։ Հայտնի է նաև «Յուպիտեր ու Անտիոպա» անվամբ, քանի որ պատկերում է Օվիդիուսի «Մետմորֆոզների» VI-րդ գրքում հիշատակված Յուպիտերի ու Անտիոպայի մասին պատմությունը (տողեր 110-111)։ Տիցիանի՝ չափսերով ամենամեծ դիցաբանական կտավն է[6], ինչպես նաև Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգի համար ստեղծված նկարչի առաջին մեծ դիցաբանական կտավը։ Երկար ժամանակ պահպանվել է Մադրիդի մերձակայքում գտնվող Էլ Պարդո արքայական պալատում (չշփոթել Պրադոյի հետ, որը նպատակային կառուցված թանգարան էր), որտեղից էլ ծագել է անունը։ Հետագայում պատկանել է անգլիական ու ֆրանսիական արքայական հավաքածուներին։
Պարդոյի Վեներա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1][2] |
տարի | մոտ 16-րդ դար[3] |
բարձրություն | 109 ± 0 սանտիմետր[4] և 196 սանտիմետր[2] |
լայնություն | 89 ± 0 սանտիմետր[4] և 385 սանտիմետր[2] |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն[2] և նյու |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | իտալական գեղանկարչության սրահ համար 6[5] |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1][2] |
սեփականատեր | Ֆիլիպ II Հաբսբուրգ, Ֆիլիպ IV, Չարլզ I Ստյուարտ, John Hutchinson?, Ջուլիո Մազարինի և Լյուդովիկոս XIV |
հիմնական թեմա | Jupiter and Antiope? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Jupiter et Antiope -Venus du Pardo- (Louvre, INV 752) Վիքիպահեստում |
Ոճի ու կառուցվածքի վերլուծությունը ցույց է տվել, որ Տիցիանը փոփոխել է շատ ավելի վաղ սկսած տեսարանը, ավելացնելով բնապատկերն ու կերպարները։ Հայտնի չէ, արդյոք պատկերվածը Վեներան է, թե՝ ոչ։
Անտիոպայի մերկությամբ կտավը համապատասխանում է Տիցիանի հայտնի poesie շարքին (Ֆիլիպի համար նկարված Օվիդիուսի նկարագրած դիցաբանական տեսարանները), թեև այդ շարքի մեջ ընդգրկված չէ, իսկ եթե պատկերվածը Վեներան է, ապա Օվիդիուսն այսպիսի տեսարան չի նկարագրել[7]։