Պարենտալիաներ
From Wikipedia, the free encyclopedia
Պարենտալիաներ (լատին․՝ Parentalia), մահացած ծնողներին (parentes) նվիրված հին հռոմեական տոն։ Dies parentales բացում էր փետրվարի 13-ի կեսօրին ավագ վեստալուհին (Vestalis Maxima) զոհաբերությամբ, իսկ վերջանում էր փետրվարի 21-ին feralia մեծ տոնակատարությամբ։ Օվիդիոսի հաղորդմամբ՝ ճանապարհներին և գերեզմաններում դնում էին ոչ մեծ պարգևներ՝ դափնեպսակներ, մրգեր, հաց, մանուշակներ։ Պարենտալիաների ժամանակ բոլոր տաճարները փակ էին, հարսանիքները՝ արգելված։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |