Պարզեցված անգլերեն Վիքիպեդիա
From Wikipedia, the free encyclopedia
Պարզեցված անգլերենով Վիքիպեդիա (անգլ.՝ Simple English Wikipedia), Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի անգլերեն լեզվով տարբերակներից, հիմնականում գրված պարզ և հատուկ անգլերենով[1]։ Բացվել է 2003 թվականի նոյեմբերի 17-ին։ Կայքը ստեղծվել է «տարբեր կարիքներ ունեցող մարդկանց, ինչպես օրինակ՝ ուսանողներ, երեխաներ, սովորելու հետ կապված դժվարություններ ունեցող մեծահասակների և անգլերեն սովորող մարդկանց» հանրագիտարանային տեղեկություններ տրամադրելու համար[2]։ 2024 թվականի ապրիլի 21-ի դրությամբ հանրագիտարանն ունի ավելի քան 251 000 հոդված, և ավելի քան 1 438 000 գրանցված մասնակից, որոնցից 1635–ը ակտիվ են[3]։
Պարզեցված անգլերենով Վիքիպեդիա Simple English Wikipedia | |
---|---|
URL՝ | simple.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Պարզեցված անգլերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 2003 նոյեմբերի 17 |
Հոդվածների թիվ՝ | 250 710 |
Էջերի թիվ՝ | 817 431 |
Խմբագրումների թիվ՝ | 9 472 013 |
Գրանցված մասնակիցներ՝ | 1 437 720 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 1635 |
Ադմինիստրատորներ՝ | 18 |
Խորություն: | 59.2 |
Պարզեցված անգլերեն Վիքիպեդիայի հոդվածները սովորաբար ավելի կարճ են, քան Անգլերեն Վիքիպեդիայի համապատասխան հոդվածները, հիմնականում ներկայացված են միայն հիմնական տեղեկությունները։ Թիմ Դոուլինգը The Guardian լրագրում նշում է, որ ի տարբերություն Անգլերեն Վիքիպեդիայում հաճախ հանդիպող անտեղի ձգձգված հադվածների, Պարզեցված անգլերեն Վիքիպեդիան տրամադրում է որպես կանոն ընդունված փաստեր և հազվադեպ է հավելյալ տեղեկություն պարունակում[4]։ Կայքի ինտերֆեյսը նույնպես ավելի պարզ է․ օրինակ՝ Անգլերեն Վիքիպեդիայի «Random article»–ի փոխարեն օգտագործվում է «Show Any Page»–ը, «edit»–ի փոխարեն՝ «change», page «does not exist»–ի փոխարեն՝ «not yet started»[5]։ Նախագիծն օգտագործում է շուրջ 2,000 անգլերեն բառ[1] և հիմնված է պարզ անգլերենի վրա (850 բառ ունեցող միջազգային օժանդակ լեզու, որը ստեղծել է Չարլզ Քեյ Օգդենը 1920-ականներին)[4]։
Ֆաբիեն Սնաուերի կարծիքով Պարզեցված անգլերեն Վիքիպեդիայի պարզ ներկայացման ոճը իդեալական է անգլերեն սովորող սկսնակների համար[6]։ Պարզեցված անգլերեն Վիքիպեդիայի նյութերը հիմք են հանդիսացել «Մեկ հանրագիտարան յուրաքանչյուր երեխայի» նախագծի համար[7][8]։