Պարզեցված հիերոգլիֆներ
From Wikipedia, the free encyclopedia
Պարզեցված հիերոգլիֆներ, 1955 թվականից հետո չինական ավանդական հիերոգլիֆների հեշտացված տարբերակ՝ համաձայն «Չինական հիերոգլիֆների պարզեցման պլանի»։ 1964 թվականին թողարկված «Պարզեցված հիերոգլիֆների ընդհանուր ցանկում» ընդգրկված է եղել մոտ 2200 պարզեցված հիերոգլիֆ։ Ընդհանուր պարզեցված հիերոգլիֆների նոր աղյուսակը, որը բաղկացած է 8105 (պարզեցված և ավանդական) հիերոգլիֆներից, պաշտոնապես ներդրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի կողմից 2013 թվականի հունիսի 5-ին[1]։ Պարզեցված հիերոգլիֆները պաշտոնապես օգտագործվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրում, մինչդեռ Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում գործածվում են ավանդական հիերոգլիֆները։
Պարզեցված հիերոգլիֆներ | |
---|---|
Տեսակ | logographic writing system?, բնագիր և միատառ այբուբեն |
Մասն է | պարզեցված չինարեն |
Ժառանգված համակարգ | ավանդական չինարեն հիերոգլիֆներ |
ISO 15924 | Hans |
Simplified Chinese characters Վիքիպահեստում |
Կան հիերոգլիֆներ, որոնց պարզեցման ժամանակ պահպանվել են ավանդական հիերոգլիֆների հիմքը, սակայն հեշտացվել է գրելաձևը[2]։ Սակայն կան հիերոգլիֆներ, որոնց հիմքն ամբողջովին փոխվել է[3]։ Օրինակ՝ 馬 (հայերեն՝ ձի, փինյին՝ mǎ) հիերոգլիֆը պարզեցնելու հետևանքով դարձել է 马 (հայերեն՝ ձի, փինյին՝ mǎ)։ Անզեն աչքով երևում է, որ հիերոգլիֆը պահպանել է հիմնական տեսքը և իմաստը, սակայն պարզեցվել է գրելաձևը։ Սակայն, օրինակ 聽 (հայերեն՝ լսել, փինյին՝ Tīng ) հիերոգլիֆի պարզեցումից հետո դրա տեսքը հիմքից փոխվել է՝ 听 (հայերեն՝ լսել, փինյին՝ Tīng):