Պիտեր Պաուլ Ռուբենսի նկար From Wikipedia, the free encyclopedia
Պարիսի դատը, անվանում, որը կարող է վերաբերել Պիտեր Պաուլ Ռուբենսի ստեղծած և Պարիսի դատը ներկայացնող մի շարք նկարներից յուրաքանչյուրին։ Ամենահայտնի տարբերակները, որ ստեղծվել են 1636 և 1639 թվականներին, ցուցադրվում են Լոնդոնի ազգային պատկերասրահում և Մադրիդի Պրադո թանգարանում։
Պարիսի դատը | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս |
տարի | 1636 |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ, Պրադո թանգարան, Դրեզդենի պատկերասրահ և Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
հիմնական թեմա | Judgement of Paris? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Judgement of Paris by Rubens Վիքիպահեստում |
Նկարների սյուժեի համար հիմք է ծառայել առասպելների տրոյական շարքից մի դրվագ։ Աֆրոդիտեի, Աթենասի և Հերայի կերպարները բոլոր նկարներում պատկերված են կնոջ գեղեցկության ռուբենսյան իդեալին համապատասխան։
Նկարի տվյալ տարբերակի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է ծառայել Լուկիանոսի «Աստվածուհիների դատը» գրքում ներկայացված պատմությունը[1]։ Այն 1844 թվականին գնվել է Լոնդոնի ազգային պատկերասրահի համար, որտեղ էլ պահվում է ներկայում[2]։
1638 կամ 1639 թվականին ստեղծված տարբերակը ներկայում գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում և ավարտին է հասցվել նկարչի մահվանից կարճ ժամանակ առաջ, երբ նա հիվանդ էր հոդատապով։ Այն պատվիրել էր Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը։ Ֆերդինանդի մահվանից հետո անցել է Իսպանիայի թագավորական հավաքածուին։ 1788 թվականին Կարլ III-ը նկարը համարել է անպատշաճ և հրամայել այրել այն, բայց նրա հրամանն այդպես էլ ի կատար չի ածվել[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.