Պարմա
From Wikipedia, the free encyclopedia
Պարման քաղաք է Իտալիայի հյուսիսային Էմիլիա-Ռոմագնա շրջանում, որը հայտնի է իր ճարտարապետությամբ, երաժշտությամբ, արվեստով, պրոշուտոյով (խոզապուխտով), ևպանրով։ Այնտեղ է գտնվում Պարմայի համալսարանը, աշխարհի ամենահին համալսարաններից մեկը։ Պարման բաժանվում է երկու մասի ՝ նույն անունն ուննեցող գետով։ Գետի հեռավոր հատվածում գտնվող թաղամասը Օլտրետորենտեն է։ Պարմայի էտրուսական անունը դրվել է հռոմեացիների կողմից նմանեցնելով այն Պարմա կոչվող կլոր վահանին։
Իտալացի բանաստեղծ Աթիլիո Բերտոլուչին (ծնվել է գյուղի ծովափնյա հանգստավայրում) գրել է. «Որպես մայրաքաղաք, պետք էր գետ ունենալ։ Որպես փոքր քաղաք այն ստացավ հոսք, որը հաճախ չոր է »։