հայ սրտաբան From Wikipedia, the free encyclopedia
Պարունակ Հարությունի Զելվեյան (սեպտեմբերի 26, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան։ Զարկերակային գերճնշման և քնի ապնոէի ոլորտում միջազգային ճանաչում ձեռք բերած գիտնական է, առողջապահության ակտիվ գործիչ։
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1966 (57 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | սրտաբան |
Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Կլինիկական օրդինատուրան անցել է Մոսկվայում՝ Ա. Մյասնիկովի անվան կլինիկական սրտաբանության ինստիտուտում, այնուհետև աշխատել նույն ինստիտուտում որպես զարկերակային գերճնշման լաբորատորիայի գիտաշխատող։ Հետագայում վերադարձել է հայրենիք՝ հիմնադրելով Երիտասարդ Բժիշկների Ասոցիացիա ՀԿ, որը շուտով վերանվանվեց Հայկական Բժշկական Ասոցիացիա։ Պ. Զելվեյանի անմիջական ղեկավարությամբ 2004 թ. Երևանում հաջողությամբ անցկացվեց նախադեպը չունեցող եռաճյուղ հետազոտություն, որի նպատակն էր առաջին անգամ միջազգային ստանդարտներով տալ մայրաքաղաքում զարկերակային գերճնշման լրիվ համաճարակաբանական նկարագիրը և արդյունքների հիման վրա մշակել այդ տարածված ախտաբանության դեմ պայքարի պետական ծրագիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.