Մեծ Հայքի նահանգ From Wikipedia, the free encyclopedia
Պարսկահայք, նահանգ Մեծ Հայքի կազմում։ Ընդգրկել է Կապուտան լճի հյուսիսային և արևմտյան առափնյա շրջանները։ Սահմանակից էր Կորճայք և Վասպուրական նահանգներին։ Արշակունիների թագավորության օրոք կազմել է Նոր Շիրական բդեշխության հիմնական մասը։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | 9 գավառ |
Գլխավոր քաղաք | Զարեհավան |
Այլ քաղաքներ | Սալմաստ, Հեր |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Տարածք | 11 010 քառ. կմ կմԱ |
Ներկայիս երկրներ | Իրան |
Ազգային կազմ | |
Պատմական | Հայեր |
Ներկա | ազարիներ, քրդեր, պարսիկներ, հայեր, ասորիներ |
Կրոնական կազմ | |
Պատմական | Հայ Առաքելական եկեղեցի |
Ներկա | Շիա իսլամ, Սուննի իսլամ, Հայ Առաքելական եկեղեցի |
Պարսկահայք անունը առաջին անգամ հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում, իսկ նրա Հեր և Զարևանդ գավառները հիշատակվում են հին ժամանակներից և շատ հաճախ։ Պարսկահայքը գրավել է Ուրմիա լճի արևմտյան և հյուսիսային առափնյա շրջանները[1]։ Նա շրջապատված էր Ուրմիա լճով և Կորճեք ու Վասպուրական «աշխարհ»-ներով։ Պարսկահայքում շատ էին տարածված ցիռը և այծյամը։ Պարսկահայքի Հեր և Զարեվանդ քաղաքների բնակչության ճնշող մասը կազմում էին հայերը, իսկ հարավային մնացած գավառներում բավական թիվ էին կազմում նաև ատրպատականցիները[2]։
Պարսկահայքը թե՛ Արտաշեսյանների և թե՛ Արշակունիների թագավորության շրջանում միացված էր Հայկական պետությանը։ Հայաստանի առաջին բաժանման ժամանակ (387 թվական) այն միացվեց Ատրպատականին և նրա կազմում էլ մնաց մինչև վերջ, բացառությամբ Հեր, Զարեհավան և Զարևանդ գավառների ու մի քանի այլ շրջանների, որոնք 9-11-րդ դարերում մտնում էին Վասպուրականի թագավորության մեջ։
Ըստ «Աշխարհացոյց»-ի, Պարսկահայքը կազմված էր 9 գավառներից.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.