From Wikipedia, the free encyclopedia
Պարտեզում քայլող կինը, Վան Գոգի կտավներից, նկարվել է 1887 թվականին[3]։ Ինչպես վերնագիրը հուշում է, այն պատկերում է պարտեզում քայլող կնոջ։ Կանաչն ամենուր է, և նկարի հետևի ֆոնին երևում են բազմաթիվ ծառեր։
Պարտեզում քայլող կինը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | 1887 |
բարձրություն | 51 սանտիմետր |
լայնություն | 62,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Փարիզ |
ժանր | բնանկար[1] |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ և Frans Buffa & sons?[1] |
սեփականատեր | Cornelis Hoogendijk?[2] |
կայք | |
Ծանոթագրություններ | |
A Woman Walking in a Garden Վիքիպահեստում |
1886 թվականին Վան Գոգն ընդմիշտ թողնում է Նիդերլանդները` հեռանալով Փարիզ։ Նրա եղբայր Թեոն, որ արվեստի հաջողակ գործակալ էր Փարիզում, օգնում է Վան Գոգին և ծանոթացնում ժամանակակից արվեստի ներկայացուցիչների հետ։ Երկու տարվա ընթացքում, 1886-1888 թվականներին, Վան Գոգը հայտնի է դառնում որպես փորձառու, մտագոհ և դյուրագրգիռ արվեստագետ[4]։
1886 թվականի ընթացքում Վան Գոգը ներկայացվում է իմպրեսիոնիզմի ներկայացուցիչներ Էդգար Դեգային, Կլոդ Մոնեին, Պիեռ-Օգյուստ Ռենուարին, Ժորժ Սյորային և Պոլ Սինյակին[5]։
1887 թվականին Վան Գոգը կարևոր կապեր է ստեղծում մի շարք արվեստագետների հետ, որի հետ նա ընկերանում է և նկարներ է փոխանակում։ Նրանց թվում են Լուիս Էյնքուիտինը, Էմիլ Բեռնարը, Լյուսիեն Պիսարոն և Պոլ Սինյակը[5]։ Փարիզում ծանոթանալով իմպրեսիոնիզմին և պուանտիլիզմին` Վան Գոգն սկսում է փորձեր անել դրանց մեթոդներով[6]։
Վան Գոգն օգտագործում է նաև լրացուցիչ գույներ` թույլ տալով ստեղծել ուժեղ հակադրություններ, որոնք համադրվելիս հարստացնում են միմյանց[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.