Պելպլինի թեմական թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Պելպլինի թեմական թանգարան (լեհ.՝ Muzeum Diecezjalne w Pelplinie), միջնադարյան արվեստի լավագույն հավաքածուները ներառող թանգարան Լեհաստանում։ Գտնվում է Տչևի վարչական շրջանի (Պոմերանյան վոեվոդություն) Պելպլին քաղաքում և կառավարվում է Պելպլինի հռոմեական կաթոլիկ թեմի եպիսկոպոսության կողմից։ Թանգարանը կրում է իր հիմնադրի՝ եպիսկոպոս Ստանիսլավ Վոյցեխ Օկոնևսկու (1870-1944) անունը, ով մահացել է Լիսաբոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Թանգարանը հիմնադրվել է Լեհաստանի երկրորդ Հանրապետության օրոք՝ 1928 թվականին։ 1988 թվականից թանգարանի հավաքածուները տեղավորված են ժամանակակից ոճով կառուցված համալիրում։
Արագ փաստեր Պելպլինի թեմական թանգարան, Տեսակ ...
Պելպլինի թեմական թանգարան | |
---|---|
Տեսակ | թեմի թանգարան և թանգարան |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Պելպլին |
Վայր | Պելպլին |
Հասցե | ul. Biskupa Dominika 11, 83-130 Pelplin83-130 |
Հիմնադրվել է | 1928[1] |
Հիմնադիր | Stanisław Okoniewski?[1] |
Կայք | muzeum.pelplin.diecezja.org/muzeum/ |
Փակել