![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/91/Peyto_Lake-Banff_NP-Canada.jpg/640px-Peyto_Lake-Banff_NP-Canada.jpg&w=640&q=50)
Պեյտո (լիճ)
From Wikipedia, the free encyclopedia
Պեյտո (անգլ.՝ Peyto Lake), լիճ Բանֆ ազգային պարկում՝ Կանադական ժայռոտ լեռներում։ Լճի սնուցումը տեղի է ունենում սառույցների միջոցով։ Լճի տարածքում կան շատ զբոսաշրջային կայաններ։
Արագ փաստեր Կոորդինատներ ...
Պեյտո անգլ.՝ Peyto Lake | ||
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Բանֆ ազգային պարկ![]() | |
Երկարություն | 2,8 կմ | |
Լայնություն | 0,8 կմ | |
Ավազանի մակերեսը | 5,3 կմ² | |
![]() |
Փակել
Պեյտոն ամենահայտնի և գեղեցիկ լիճն է Կանադայում։ Այն գտնվում է Բանֆ ազգային պարկում՝ 1860 մետր բարձրության վրա[1]։ Լիճն իր անունը ստացել է ի պատիվ հետազոտող և ճանապարհորդ Բիլլ Պեյտոյի, ով առաջին անգամ բացահայտեց բնության այս հրաշքը։ Իր հայտնիությամբ լիճը պարտական է իր արտասովոր տեսքին (այն հիշեցնում է հսկայական գայլի գլուխ), ինչպես նաև անսովոր «արևադարձային» գույն։ Պատճառն այն է, որ սառցակտորները, որոնք սնուցում են Պեյտոն, իրենց հետ բերում են սառույցային ալյուր, որն էլ ջրի գույնը դարձնում է խիտ փիրուզագույնը կաթի հետ խառնած գույնի նման։