From Wikipedia, the free encyclopedia
Պենտագոնի հուշահամալիր (անգլ.՝ Pentagon Memorial)՝ հուշարձան, տեղակայված Պենտագոնից հարավ-արևմուտք, Արլինգտոնի շրջան, Վիրջինիա։ Նվիրված է 184 տղամարդկանց և կանանց, ովքեր մահացել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ, երբ ամերիկյան ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել Պենտագոնի շենքում[1]։ Հուշարձանի ճարտարապետական նախագիծը մշակվել է Ջուլիա Բեքմանի և Քեյթթ Քեսմենի կողմից և կառուցվել է «Buro Happold»[2] ընկերության ճարտարագետների հետ համատեղ, բացումը կատարվել է 2008 թ. Սեպտեմբերի 11-ին[1][3]։
9/11-ի դեպքերից հետո Պենտագոնին նայող բլրի վրա տեղադրվեցին անհատական հուշարձաններ։ Մարդիկ գալիս էին այստեղ, որպեսզի տուրք մատուցեին մահացածներին[4]։ Ահաբեկչությունից մեկ ամիս անց 25 հազար մարդ աշխատել է Պենտագոնում զոհված աշխատակիցների ընտանիքների համար։ Ելույթներով հանդես էին գալիս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը և պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը[5]։ Բուշը նշեց, որ այս կառույցի «վերքերը երբեք չեն մոռացվի, բայց այն կվերանորոգվի։ Քարը քարին դնելով, մենք արագ կվերակառուցենք Պենտագոնը[6]»: ԱՄՆ դրոշը արարողության ժամանակ խոնարհված էր[7]։
«Ամերիկայի հերոսների» հուշահամալիրը բացվել է 2002 թվականի սեպտեմբերին, Պենտագոնի վերանորոգումից հետո, այն նույն տեղում, որտեղ рейс 77 American Airlines ինքնաթիռը մխրճվեց շենքի մեջ։ Հուշարձանը բաղկացած է հինգ ակրիլային վահանակներից, որոնցից մեկի վրա պատկերված է «Մանուշակագույն սիրտ» պարգևատրված զինծառայողների անուններով, ովքեր զոհվեցին ահաբեկչության ժամանակ, երկրորդի վրա պատկերված է քաղաքացու դեմք, երկու վահանակների վրա փորագրված են զոհվածների անունները, իսկ կենտրոնական վահանակի վրա՝ վթարի օրը։ Կից գտնվող փոքրիկ մատուռում կան հայրենասիրական թեմայով վիտրաժներ։ Այնտեղ պահպանվում են նաև մահացածների լուսանկարներով գրքեր, որոնցում պատմվում է նրանց կենսագրությունը։
Պենտագոնի հուշահամալիրը կառուցվել է Բեքմանի և Կասսմանի նախագծի հիման վրա (Ֆիլադելֆիա նահանգ)` Բուրո Հապոլդի («Buro Happold») ընկերության կողմից, 184 զոհերի պատվին` գրավելով 7800 մ² տարածք, որտեղ տեղադրված են զոհերի անուններով 184 լուսավոր նստարաններ։ Դրանք դասավորված են ըստ զոհերի տարիքի, սկսած Դանա Ֆալկենբերգից (ով 3 տարեկան էր) և վերջացրած Ջոն Ջանիկիի (71 տարեկան)։ Շենքի ներսում գտնվող զոհերի անուններով նստարանները շարված են նույն կերպ, ինչպես ուղևորները վթարի պահին նստած են եղել ինքնաթիռի մեջ[8]։ Կային ընտանիքներ, որոնց բոլոր անդամներն են մահացել ահաբեկչության ժամանակ։ Այդ ընտանիքի անդամների անուններով նստարաններից բացի, հատուկ լողավազանում արտացոլված են նրանց անունները[9]։ Հուշահամալիրի շինարարությունն սկսվել է 2006 թվականի հունիսի 15-ին[10]։ 2006 թվականի նոյեմբերին սկսվեցին լողավազանի հիմքի փորման աշխատանքները[11], իսկ 2007 թվականի մայիսին կառուցվեց այն երկայնական պատը, որի տակ շարվեցին նստարանների տեղադրման բետոնե հարթակները[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.