From Wikipedia, the free encyclopedia
Պրեդրագ (Պեջա) Ստոյակովիչ (սերբ.՝ Predrag Stojaković, կիր.՝ Предраг Стојаковић, հունիսի 9, 1977, Պոժեգա, Խորվաթիա), սերբ նախկին բասկետբոլիստ, թեթև հարձակվող։
Պեջա Ստոյակովիչ Пеђа Стојаковић | ||
Ստոյակովիչը «Մավերիքսի» համազգեստով (2011) | ||
Դիրքը | Թեթև հարձակվող | |
---|---|---|
Համար | № 16 | |
Ի ծնե տրված անունը | Պրեդրագ Ստոյակովիչ Предраг Стојаковић | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 9, 1977 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Պոժեգա, ԽՍՀ, ՀՍՖՀ[1] | |
Ազգություն | Սերբ | |
Հասակ | 2,08 մ | |
Քաշ | 104 կգ | |
Դրաֆթի տարի | 1996 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 14-րդ | |
Դրաֆթ ակումբ | Սակրամենտո Քինգս | |
Կարիերայի պատմություն | ||
Կարմիր Աստղ Բելգրադ (1992–1994) ՊԱՕԿ (1994–1998) Սակրամենտո Քինգս (1998–2006) Ինդիանա Փեյսերս (2006) Նյու Օռլեանս/Օկլահոմա սիթի Հորնեթս (2006–2010) Տորոնտո Ռեպտորս (2010–2011) Դալաս Մավերիքս (2011) | ||
Մրցանակներ | ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
Միավոր՝ 13 647 (17,0 մ/խ) 3Ն՝ 1760 3ՆՍ%՝ 0,401 |
Մասնագիտական կարիերան սկսել է Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» ակումբում։ Հունական «ՊԱՕԿ»-ում չորս մրցաշրջան անցկացնելուց հետո ընտրվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1996 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 14-րդ համարով՝ «Սակրամենտո Քինգսի» կողմից։ Շուրջ երկու տարի պահեստային նստարանին անցկացնելուց հետո, 2000-01 մրցաշրջանում, որպես մեկնարկային բասկետբոլիստ, ցուցաբերում է բեկումնային ցուցանիշներ՝ իր հաշվին միջինում գրանցելով 20,4 միավոր, 5,8 անդրադարձ։
NBA-ում ելույթներ ունենալու տարիներին 3 անգամ ճանաչվել է NBA աստղ, 1 անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև 2 անգամ հաղթել Բոլոր աստղերի ուիքենդի շրջանակներում անցկացվող 3-միավորանոց նետումների մրցույթը։ Հանդես է եկել նաև «Ինդիանա Փեյսերս», «Նյու Օռլեանս Հորնեթս», «Տորոնտո Ռեպտորս» և «Դալաս Մավերիքս» ակումբներում։ «Մավերիքսի» կազմում 2011 թվականին դարձել է NBA չեմպիոն։
Ակումբային կարիերայից զատ, արժանացել է ոսկե մեդալների 2001 թվականի ՖԻԲԱ-ի Եվրոպայի, և 2002 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություններում՝ գլխավորելով Սերբիայի բասկետբոլի ազգային հավաքականը։
Բասկետբոլային կարիերայից հեռացել է 2011 թվականին[2]։ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին Ստոյակովիչի 16-րդ համարի խաղաշապիկը հավերժացվել է «Սակրամենտո Քինգսի» կողմից[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.