Պետրա
From Wikipedia, the free encyclopedia
Պետրա (արաբ․՝ البتراء), հին քաղաք, Եդոմի մայրաքաղաքը, ավելի ուշ՝ Նաբաթեայի մայրաքաղաքը[1]։ Գտնվում է ժամանակակից Հորդանանի տարածքում՝ ծովի մակարդակից 900 մ և շրջակայքից 660 մ բարձրության վրա՝ Սիկ անունով նեղ կանիոնում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Petra*, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ...
Պետրա | |
Petra* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Հորդանան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | I,III,IV |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1985 (9-րդ նստաշրջան) |
Համար | 326 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Փակել
Դեպի հարթավայր ելքն անցնում է հյուսիսում և հարավում ընկած նեղ կիրճերով, մինչդեռ արևելքում և արևմուտքում ժայռերը միանգամից կտրատվում են՝ առաջացնելով 60 մ բարձրությամբ բնական պատեր։ Պետրայից ոչ հեռու գտնվում են Ադ-դեյր տաճարը և Ահարոնի դամբարանը։
2005 թվականին Պետրան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։