Պետրոս Շանշյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պետրոս Շանշյան.

Պետրոս Շանշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետրոս Շանշյան
Ծնվել է1819
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1889
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԼազարյան ճեմարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ և մանկավարժ

Պետրոս Սամվելի Շանշյան (1819, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - 1889, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ հասարակական գործիչ, մանկավարժ։

Կենսագրություն

Ծնվել է ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1837 թվական), Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (1843 թվականին1843-1849 թվականներին ապրել է Եվրոպայում, դասախոսություններ լսել Սորբոնի համալսարանում։ 1849 թվականին և 1851-1857 թվականներին լինելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ՝ բարելավել է դպրոցի ուսումնադաստիարակչական գործը, մտցրել նոր առարկաներ՝ բնական գիտություններ, ընդհանուր պատմություն, ֆրանսերեն։ Ներսես Ե Աշտարակեցու մահից (1857 թվական) հետո, Շանշյանը հալածվել է հետադեմ կղերական գործիչներից և հեռացել Ներսիսյան դպրոցից։ 1858-1862 թվականներին ապրելով Պետերբուրգում՝ Շանշյանը հանդիպումներ է ունեցել «Սովրեմեննիկ»-ի խմբագիրներ Պանանի, Նեկրասովի և ռուս առաջադեմ այլ գրական գործիչների հետ։ 1863 թվականին եղել է Ղարաբաղի Եղիշյան դպրոցի տեսուչը։ Վերադառնալով Թիֆլիս՝ հիմնել է մասնավոր դպրոց։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Վեձիս գյուղի իր կալվածքում, որի բնակիչներին դեռևս 1850-ական թվականներին ազատագրել էր ճորտական կախումից։ Հեղինակ է ազգային-պահպանողական ոգով գրված «Երկու խոսք համքարների մասին» (1857 թվական, ռուսերեն), «Համառոտություն քրիստոնեական ուսման Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցվո», 1866 թվական, «Ուսումն պարտուց» (1870 թվական) են աշխատությունների և բազմաթիվ հոդվածների[1]։

Երկեր

  • Համառօտութիւն քրիստոնէական ուսման Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ.- Երուսաղեմ, 1879[2]:

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 253:
  2. «Շանշյան Պետրոս ( 1/101 )»։ nlr.ru։ Վերցված է 2019-03-14 

Գրականություն

  • Մուրադյան Մ., Պետրոս Շանշեանց, Թ., 1898:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 450
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պետրոս Շանշյան
Listen to this article