Պերես Գալդոս
From Wikipedia, the free encyclopedia
Բենիտո Պերես Գալդոս (իսպ.՝ Benito Pérez Galdós, մայիսի 10, 1843(1843-05-10)[1][2][3][…], Լաս Պալմաս, Իսպանիա[4] - հունվարի 4, 1920(1920-01-04)[5][1][2][…], calle de Hilarión Eslava[6]), իսպանացի գրող, ռեալիստ, իսպանական գրականության մեջ քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Թագավորական ակադեմիայի անդամ (1897)։ Ընտրվել է կորտեսների դեպուտատ (1886-90, 1907)։ Մոտ 80 վեպերի, ինչպես նաև շատ դրա մաների և պատմվածքների հեղինակ է։ «Ոսկյա շատրվան» (1870), «Կտրիճը» (1871) վեպերում պատմել է 19-րդ դարի իսպանական առաջին հեղափոխությունների մասին։ 1873-1912 թվականին գրված վեպերն ամփոփված են «Ազգային դրվագներ» (հ․ 1-46) հերոսապատումում և նվիրված են Իսպանիայի պատմությանը՝ Տրաֆալգարի ճակատամարտից (1805) մինչև (1868-74) հեղափոխության պարտությունը։ «Դոնյա Պեր-ֆեկտա» (1876) և այլ վեպերի հիմքում ընկած է կալվածատիրական ուժերի քննադատությունը, միջնադարյան բարքերը, կաթոլիկական ֆանատիզմը։
Բենիտո Պերես Գալդոս Benito Pérez Galdós | |
---|---|
Ծննդյան անուն | Benito Pérez Galdós |
Ծնվել է | մայիսի 10, 1843(1843-05-10)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լաս Պալմաս, Իսպանիա[4] |
Վախճանվել է | հունվարի 4, 1920(1920-01-04)[5][1][2][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | calle de Hilarión Eslava[6] |
Գերեզման | Ալմուդենի գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, քաղաքական գործիչ, վիպասան, լրագրող և բանաստեղծ |
Լեզու | Իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ստեղծագործական շրջան | 1870—1920 |
Ժանրեր | Դրամատուրգիա, վեպ և թատրոն |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա |
Կուսակցություն | Republican–Socialist Conjunction? և Reformist Party? |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Angelina Zampanelli?, Էմիլյա Պարդո Բասան[7] և Lorenza Cobián? |
Benito Pérez Galdós Վիքիպահեստում |
Պերես Գալդոսը սկզբնավորել է իսպանական սոցիալական դրաման («Էլեկտրա», 1901)։ Նրա ոճի առանձնահատուկ գծերն են՝ դինամիզմը, հրապարակախոսական սրությունը։ Նշանակալի ազդեցություն է թողել իսպանական ռեալիստական վեպի զարգացման վրա։