From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Ժյուլ Կավելիե (ֆր.՝ Pierre-Jules Cavelier, օգոստոսի 30, 1814[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - հունվարի 28, 1894[1][2][4][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քանդակագործ և մանկավարժ։ Ֆրանսիական գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ։
Պիեռ Ժյուլ Կավելիե | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1814[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | հունվարի 28, 1894[1][2][4][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Pierre-Jules Cavelier |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1847)[5] |
Երկեր | Պիեռ Աբելար |
Մասնագիտություն | քանդակագործ, դպրոցի ուսուցիչ և ճարտարապետ |
Աշխատավայր | Էկոլ դը Բո Արթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Jules Cavelier Վիքիպահեստում |
Քանդակագործությունը սովորել է Դավիդ դ’Անժից, իսկ գեղանկարչությունը Պոլ Դելարոշի մոտ։ 1842 թվականին շահել է Ֆրանսիական ակադեմիայի Հռոմեական մրցանակը Հռոմում շահել է «Դիոմեդ և Պալադիում» գիպսից քանդակի համար, որը հնարավորություն տվեց երիտասարդ քանդակագործին ուղևորվելու Իտալիա և 1843-1847 թվականներին ապրելու Վիլա Մեդիչիում։
Հեղինակ է բազմաքանակ հրապարակային զարդաքանդակների, հոգևոր և բնակելի շենքերի և շինությունների Փարիզ քաղաքում։ 1864 թվականին նշանակվում է Փարիզի գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի պրոֆեսոր։ Նրա հռչակավոր աշակերտներից են ֆրանսիացիներ Լուի Էրնեստ Բարիան, Էժեն Գիոմը, Վիկտոր դե Վերնոն, Իպոլիտ Լեֆեվրը, անգլիացի Ալֆրեդ Գիբլերտը և ամերիկացի Ջորջ Գրեյ Բարանդը։ Պատվո լեգեոն շքանշանակիր է։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.