Պիեռ Տեյար դը Շարդեն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պիեռ Տեյար դը Շարդեն.

Պիեռ Տեյար դը Շարդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածը Պիեռ Տեյար դը Շարդենի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Շարդեն (այլ կիրառումներ)։
Պիեռ Տեյար դը Շարդեն
Pierre Teilhard de Chardin
Ծնվել էմայիսի 1, 1881(1881-05-01)[1][2][3][…] Սարգենատ ամրոց, Orcines
Մահացել էապրիլի 10, 1955(1955-04-10)[4][5][6][…] (73 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանՀայդ Փարկ
Բնակության վայր(եր)Ֆրանսիա
Քաղաքացիություն
 Ֆրանսիա
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունաստվածաբանություն, հնէաբան, գրող, հնեամարդաբան, կաթոլիկ քահանա, երկրաբան, փիլիսոփա և scientific collector
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՓարիզի համալսարան, Վիլլանովա համալսարան և Notre Dame de Mongré High School?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Գիտական ղեկավարMarcellin Boule?
Ազդվել էՊողոս առաքյալ, Որոգինես, Գրիգոր Նյուսացի, Իգնատիոս դե Լոյոլա, Անրի Բերգսոն և Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել
ՊարգևներՊատվավոր լեգեոնի շքանշանի սպա, Ռազմական մեդալ և Մենդելի մեդալ
Teilhard de Chardin Վիքիպահեստում

Պիեռ Տեյար դը Շարդեն (ֆր.՝ Pierre Teilhard de Chardin, մայիսի 1, 1881(1881-05-01)[1][2][3][…], Սարգենատ ամրոց, Orcines - ապրիլի 10, 1955(1955-04-10)[4][5][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, աստվածաբան, բնագետ։

Ծնվել է Ֆրանսիայի Օվեռն գավառում։ Տեյարը կրթվել է ճիզվիտական ուսումնական հաստատություններում, որոնք աչքի են ընկել ուսուցանվող գիտակարգերի լայն ցանկով։ 1899-ին դառնում է Հիսուսյան ուխտի անդամ, 1901-ին՝ քահանա, 1920-25-ին՝ դասավանդում է Փարիզի կաթոլիկական համալսարանում։

Կյանքի օրոք նա ավելի մեծ միջազգային ճանաչում է ձեռք բերում որպես բնագետ, քան աստվածաբան։ Նա իր ժամանակի հեղինակավոր մարդաբան-հնէաբաններից էր, սինանթրոպի բրածոյի հայտնաբերողներից մեկը, ընդ որում առաջինն էր հասկացել այդ հայտնագործության ողջ կարևորությունը գիտության համար. հայտնագործություն, որի շնորհիվ վերականգնվում էր մարդանման կապկի և մարդու հնագույն տեսակի միջև պակասող կենսաբանական օղակը։

Նախապես Տեյարի փիլիսոփայության և կրոնի բնագավառի գաղափարները տարածում չգտան, քանի որ եկեղեցական ղեկավարությունը նրան հետապնդում էր «կրոնական այլախոհության» համար։ Նրան արգելեցին դասավանդել, ինչպես և հրատարակել փիլիսոփայական և աստվածաբանական բնույթ ունեցող երկեր, նա փաստորեն վտարվեց հայրենիքից։ 20 տարուց ավելի նա անցկացրեց Չինաստանում, հնէաբանական հետազոտություններ կատարեց բոլոր մայրցամաքներում։

Միայն 1950-ին 70-ամյա Տեյարին ընտրեցին Փարիզի Գիտությունների ակադեմիայի անդամ։

Ֆրանսիայից երկրորդ անգամ վտարվելուց հետո նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ում (Նյու Յորքում), որտեղ էլ մահացավ 1955-ին։ Նրա գլխավոր աշխատությունը՝ «Մարդու ֆենոմենը» լույս տեսավ ետմահու նույն թվականին[7]։,

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Тейяр де Шарден Пьер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Պիեռ Տեյար դը Շարդեն (1998)։ Մարդու ֆենոմենը։ Երևան: Սարգիս Խաչենց։ էջ V-VI 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պիեռ Տեյար դը Շարդեն
Listen to this article