From Wikipedia, the free encyclopedia
Պիետրո Ալդի (իտալ.՝ Pietro Aldi, հուլիսի 26, 1852, Մանչիանո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա - մայիսի 18, 1888[1][2], Մանչիանո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա[3]), 19-րդ դարի երկրորդ կեսի իտալացի նկարիչ։
Պիետրո Ալդի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1852 |
Ծննդավայր | Մանչիանո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | մայիսի 18, 1888[1][2] (35 տարեկան) |
Մահվան վայր | Մանչիանո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա[3] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ակադեմիզմ |
Pietro Aldi Վիքիպահեստում |
Ծնվել է Օլինտո Ալդիի և Թերեզա Լեոնի ընտանիքում։ 11 տարեկանից սկսել է հաճախել Մոնթեֆիլի կաթոլիկ սեմինար, որը պատրաստում էր հոգևորականներ։ 1864 թվականին ընդունվել է Գեղեցիկ արվեստների ակադեմիա Սիենայում, որտեղ նա 1870 թվականից եղել է Լուիջի Մուսինիի աշակերտը։ 1874 թվականին երիտասարդ նկարիչը իր կտավներից մեկի համար կրթաթոշակ է ստացել, ինչը նրան հնարավորություն է տվել ապրել և սովորել Հռոմում և Վենետիկում։ 1878 թվականին Հռոմում Պիետրո Ալդին համբավ է ձեռք բերել իր «Բուոզո դա Դուէրա» նկարի շնորհիվ, որը ցուցադրվել է Ժողովրդական հրապարակում։ 1883 թվականին քննադատների և այցելուների մոտ մեծ հաջողություն է ունեցել «Սիենայի ազատության վերջին օրերը» կտավը, որը ցուցադրվել է Կապիտոլյումի թանգարանում։ Պիետրո Ալդիի հաջորդ մեծ աշխատանքը եղել են նրա կողմից նկարված երեք որմնանկարները Սիենայի հանրապետության հրապարակում, 1887 թվականին։ 1889 թվականին Փարիզում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսի համար նկարիչը պատրաստել է «Ներոնը նայում է այրվող Հռոմին» նկարը, բայց նկարիչը մահացել է 1888 թվականի մայիսին` թոքերի բորբոքումից` մինչև ցուցահանդեսի բացումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.