From Wikipedia, the free encyclopedia
Պիետրո Արետինո (Aretino) (ոչ վաղ քան ապրիլի 19, 1492 և ոչ ուշ քան ապրիլի 20, 1492, Արեցո, Տոսկանա, Իտալիա - հոկտեմբերի 21, 1556[1][2][3][…] կամ 1556[4], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի գրող, հրապարակախոս։ Վերածնության դարաշրջանի համաեվրոպական հրապարակախոսական մտքի ներկայացուցիչ։ Գրական ասպարեզում հաջողության է հասել նամականի պամֆլետներով, երկխոսություններով և սատիրաներով, որտեղ մերկացրել է բռնապետությունը, հոգևորականների բարոյալքվածությունը, որի համար նրան կոչել են «թագավորների պատուհաս»։ Գրել է նաև դրամատիկական երկեր, բանաստեղծություններ, էպիկական պոեմներ։ Լավագույն գործերից են «Դարբինը» (1533), «Արքունական կյանք» (1534), «Տալանտա» (1542), «Երկերեսանին» (1542), «Փիլիսոփան» (1546) կատակերգությունները և «Հորացիոս» (1546) ողբերգությունը։ Հռչակվել է հինգ «Երկխոսությամբ», որոնցից երեքը հրատարակվել են «Դատողություններ» (1534, 1536, 1539) վերնագրով։ Հայտնի են նաև Արետինոի շուրջ 3300 նամակները, որոնք արտացոլում են Վերածնության դարաշրջանի հասարակական և մշակութային կյանքը։ Նորագույն ժամանակներում նրան անվանել են «լրագրության հայր»։
Պիետրո Արետինո իտալ.՝ Pietro Aretino | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան ապրիլի 19, 1492 և ոչ ուշ քան ապրիլի 20, 1492 |
Ծննդավայր | Արեցո, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 21, 1556[1][2][3][…] (64 տարեկան) կամ 1556[4] |
Վախճանի վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Գերեզման | Վենետիկ |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, գրող և արվեստագետ |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Pietro Aretino Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.