Պիզանելլո
From Wikipedia, the free encyclopedia
Պիզանելլո (իտալ.՝ Pisanello, իսկականը՝ Անտոնիոդի Պուչչո դի Չեռետո, Antonio di Puccio di Cerreto, 1395[1][2][3][…], Պիզա, Տոսկանա, Իտալիա[4] - 1455[1][5][6][…], Հռոմ, Պապական մարզ[7]), իտալացի նկարիչ և մեդալագործ։ Պիզանելլոյի գեղանկարչական գործերում («Սուրբ Գևորգը և արքայադուստրը» որմնանկարը Վերոնայի Սանտ Անաստազիա եկեղեցում, մոտ 1435-1438) գոթական ավանդույթները իրենց տեղը զիջել են վերածննդյան նոր արտահայտչամիջոցներին։ Այս պրոցեսը առավել վառ արտահայտվել է բնօրինակի ճշգրտությունը վերապատկերող Պիզանելլոյի գծանկարներում (կենդանիներ, զգեստներ, մարմիններ պատկերող ճեպանկարներ)։ Լինելով իտալացի առաջին դիմանկարիչներից (Ջինևրա դ,Էստեի դիմանկարները, 1430-ական թվականներին Լուվր, Փարիզ)՝ Պիզանելլոն նաև վերածննդյան մեդալագործաթյան հիմնադիրն է (Լիոնելլո դ,էստեին նվիրված մեդալ, 1444, ձուլածո բրոնզ)։
Պիզանելլո | |
---|---|
Ծնվել է | 1395[1][2][3][…] |
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա[4] |
Վախճանվել է | 1455[1][5][6][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[7] |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, մանրանկարիչ, մեդալագործ և գծանկարիչ |
Ոճ | Veronese school? և Վերածնունդ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Medal of John VIII Palaiologos?, The Vision of Saint Eustace? և Saint George and the Princess? |
Աշակերտներ | Տադեո Կրիվելի |
Pisanello Վիքիպահեստում |