From Wikipedia, the free encyclopedia
«Պիթիասի ասպետներ» (անգլ.՝ Knights of Pythias), 1864 թվականի փետրվարի 19-ին Վաշինգտոնում հիմնադրված եղբայրություն և գաղտնի կազմակերպություն[2]։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի որոշման համաձայն արտոնագիր ստացած առաջին եղբայրությունն է[3]։ Հիմնադրվել է Ջաստուս Հ․ Ռաթբոնի կողմից, որը ոգեշնչվել էր «Դամոն և Պիթիաս» լեգենդի վերաբերյալ իռլանդացի գրող Ջոն Բանիմի հեղինակած պիեսից․ լեգենդը գովերգում է հավատարմության, պատվի և ընկերության գաղափարները, որոնք միաբանության առանցքն են հանդիսանում։
Պիթիասի ասպետներ | |
---|---|
Տեսակ | Եղբայրություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1864 |
Հիմնադիր | Ջաստուս Հ․ Ռաթբոն |
Կայք | pythias.org(անգլ.) |
Միաբանությունն ավելի քան 2,000 ժողովարան ունի ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում, որի անդամների թիվը 2003 թվականին կազմել է 50,000 մարդ։ Գլխադասային գրասենյակը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Ստոութոն քաղաքում։ Ժողովարանները գումարվում են «Պիթիական ամրոցներ» կոչվող կառույցներում։
«Պիթիասի ասպետների» կառուցվածքը եռաստիճան է։ Տեղական միավորները սովորաբար կոչվել են «ամրոցներ», սակայն ժամանակի ընթացքում անվանվել են «ենթակայության ժողովարաններ»։ Պետական և գավառական կազմակերպությունները կոչվում են «Մեծ ժողովարաններ», իսկ ազգային կառույցը՝ «Գերագույն ժողովարան» և գումարում է երկամյա համագումար։ Գերագույն ժողովարանի պաշտոնյաների թվում են՝ Գերագույն կանցլերը, կանցլերը, փոխկանցլերը, սրբազան առաջնորդը, քարտուղարը, գանձապահը, զինապետը, ներքին պահակախումբը և արտաքին պահակախումբը[4] ։
Միաբանության մասնաճյուղերն են՝ «Պիթիական քույրերը» և երիտասարդական երկու կազմակերպություն՝ «Pythian Sunshine Girls» և «Junior Order of Princes of Syracuse» տղաների համար[4] ։
Պատմականորեն անդամությունը բաց է եղել Աստծուն հավատացող առողջ տղամարդկանց համար։ Հաշմանդամներին չեն ընդունել մինչև 1875 թվականը։ Անդամներն ընդունվել են գաղտնի քվեարկությամբ[4] ։
Անդամը պետք է լիներ առնվազն 18 տարեկան և տար հետևյալ երդումը․
Պատվովս եմ երդվում, որ հավատում եմ Աստծուն, որ ես պրոֆեսիոնալ խաղամոլ չեմ, որ ապօրինի կերպով չեմ զբաղվում ալկոհոլային խմիչքների կամ թմրանյութերի մեծածախ կամ մանրածախ վաճառքով, և որ ես հավատում եմ կարգուկանոնի պահպանմանը և հաստատված լիազորությունների պահպանմանը այն կառավարությունում, որում ես ապրում եմ։ Ավելին, պատվովս եմ երդվում, որ ես կոմունիստ կամ ֆաշիստ չեմ, որ ես չեմ պաշտպանում և ոչ էլ անդամ եմ որևէ կազմակերպության, որը հանդես է գալիս ուժով կամ բռնությամբ կամ այլ անօրինական միջոցներով այն երկրի կառավարության տապալման օգտին, որի քաղաքացին եմ ես, և որ ես ուժով կամ բռնությամբ չեմ ձգտում այլ անձանց զրկել այդ երկրի օրենսդրությամբ նախատեսված իրենց իրավունքներից[5]։ |
Այսպես կոչված «Եղբայրության ոսկե դարաշրջանի» ավարտին՝ 1920-ական թվականների սկզբին, միաբանությունն ունեցել է մոտավորապես մեկ միլիոն անդամ։ Սակայն մինչև 1979 թվականն այս թիվն անկում է ապրել ու հասել 200,000-ի[4] ։
Պիթիական ասպետության կոչումները հերթագայվում են այսպես՝
1877 թվականին միաբանությունը «Նվիրաբերության կոչում» ամվամբ լրացուցիչ կոչում է սահմանել, որը եղբայրական ապահովագրական արտոնություններ էր սահմանում։ 1930 թվականին այս ճյուղն անջատվել է «Պիթիասի ասպետներից» ու հետագայում հայտնի դարձել որպես Ամերիկյան միացյալ ապահովագրական ընկերություն[4] ։
«Պիթիասի ասպետները» նաև «Խորասանի ասպետների դրամատիկական միաբանություն» անվամբ[4] մասնաճյուղ ունի, որն էլ իր հերթին կանանց համար նախատեսված «Nomads of Avrudaka» անվամբ բաժին ունի[6]։
Վերջապես, ասպետի կոչում ստացած անդամներն իրավասու էին միանալ այժմ գոյությունից դուրս եկած «համազգեստավորների շարքին», որոնք մասնակցում էին շքերթներ և այլ միջոցառումների[4] ։
Միաբանության հիմնադրման սկզբնական ժամանակահատվածում, երբ անդամը նոր էր ներգրավվում խմբի մեջ, նա արարողակարգային թուր է ստացել[7]։ Այն կարող էին նրան նվիրել ընտանիքի անդամները, գործընկերները կամ այլք որպես հարգանքի նշան։ Վերջին տասնամյակների ընթացքում յուրաքանչյուր անդամից թուր ունենալ պահանջելու փոխարեն տեղական խորհուրդը թրերի հավաքածու է պահում, որն անդամներն օգտագործում են։ Երկար, նեղ թրերը հիմնականում օգտագործվում են հանրության ներկայությամբ շքերթների ու վարժանքների ժամանակ, մինչդեռ կարճ թրերն օգտագործվում են ցուցադրությունների մեջ։
Թրերի վրա գծանշումները շատ տարբեր էին։ Թրերի մեծամասնության վրա փորգրված էր «FCB» հապավումը, որը խորհրդանշում էր պիթիացիների նշանաբանը՝ «Բարեկամություն, Բարեգործություն, Բարյացկամություն» (անգլ.՝ Friendship, Charity, Benevolence)։ Թրերի վրայի պատկերները նույնպես համընդհանուր էին և ընդգրկում էին տղամարդու, կնոջ և երեխայի (խորհրդանշում էր ասպետի՝ ընտանիքին հրաժեշտ տալը), շենքից ներքև նայող տղամարդու, որտեղ մարդիկ են հավաքված (խորհրդանշում էր Դեյմոնի սպասվող մահապատիժը), սյուների արանքում պատկերված տղամարդու, որը քանդում է դրանք (Սամսոնի նման, որը ոչնչացնում է իր թշնամու տաճարը), կամ զենքերի տարբեր տեսակներ (թուր, կացին, մուրճ և այլն)։ Երբեմն թրի վրա պատկերված էր լինում ասպետի սաղավարտ՝ գագաթին առյուծ, հաճախ՝ մրտենու ճյուղ (սիրո՝ պիթիական խորհրդանիշը) կամ բազե (զգոնության պիթիական խորհրդանիշը)։
Համազգեստավորների դասի անդամի թրի վրա պատկերվում էր «UR» փորագրությունը (անգլ.՝ Uniformed Rank), աղավնի կամ շուշան։
Միաբանությունն օգնություն է տրամադրել «նեղության մեջ գտնվող արժանի պիթիացիներին», ինչպես նաև ազգային կամ հատվածային աղետներից տուժածներին։ Գործում են ճամբարներ անապահով երիտասարդների և տներ՝ տարեց անդամների համար։ Հովանավորել է կրթաթոշակային ֆոնդեր, արյան մղիչներ, մայրուղիների անվտանգության ծրագրեր և ցիստիկ ֆիբրոզ հետազոտությունների հիմնադրամ[4] ։
Երբ 1869 թվականի մարտի 8-ին Ռիչմոնդում սևամորթների ժողովարանին գերագույն ժողովարանն արտոնագիր չտվեց, մի շարք սևամորթներ ստեղծեցին իրենց միաբանությունն ու այն անվանեցին «Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի Պիթիասի ասպետներ»։ Մինչև 1897 թվականն այս կազմակերպությունն ուներ 40,000 անդամ, գլխավոր ժողովարաններ 20 նահանգներում և այլ ժողովարաններ Արևմտյան Հնդկաստանում և Կենտրոնական Ամերիկայում։ Այն տարեկան բաշխում էր $ 60,000 արժողությամբ արտոնություններ և ուներ կանանց մասնաճյուղ ու համազգեստավորների դաս[8] ։
Օնտարիոյում գլխավոր ժողովարանը բացվել է 1872 թվականի ապրիլի 8-ին։ Ռովենտա Լ․ Ռուքսը գրել է դաշնամուրի համար նախատեսված «Պիթիասի ասպետների մեծ քայլերթը», որը նա նվիրել է կանցլեր Քոլին Հ․ Ռոզին ու Օնտարիոյի մեծ ժողովարանի ծառայողներին ու ներկայացուցիչներին։ Երաժշտությունը թղթի վրա լոիյս է տեսել մոտավորապես 1876 թվականին և պատկերազարդված է եղել միաբանության խորհրդանիշով ու լատիներեն նշանաբանով՝ «Իսկական ընկերները փրկություն են» (լատին․՝ Amico Fidus ad Aras)[9]։
1892 թվականին գերագույն ժողովարանը որոշել է, որ միաբանության աշխատանքն իրականացվելու է անգլերենով։ Սա վշտացրել է որոշ անդամների, որոնք սովոր էին գերմաներեն օգտագործել։ Երբ այս որոշման մասին կրկնվել է 1894 և 1895 թվականներին, գերմանախոս մի շարք անդամներ անջատվել են ու 1895 թվականի հունիսի համագումարի ժամանակ Ինդիանապոլիսում ստեղծել են «Պիթիասի ասպետների բարելավված միաբանությունը»։ Սակայն նոր միաբանությունը ժողովրդականություն չի վայելել, և մի քանի տարի անց հաշտեցման գործընթաց է սկսվել[8] ։
Ասպետները հիշատակված են Սթիվեն Լիքոքի «Sunshine Sketches of a Little Town» գրքում․ ասպետների կողմից կազմակերպված տխրահռչակ ծովային էքսկուրսիան 3-րդ գլխի թեման է, որը կոչվում է «Պիթիասի ասպետների ծովային էքսկուրսիան»։ Գրքի որոշ հերոսներ ենթադրաբար այդ միաբանության անդամներից են եղել[40]։
Մարքս եղբայրների « Animal Crackers» ֆիլմում Գրոուչոն նավապետ Սպոլդինգի դերում հաղորդում է վերջերս դեպի Աֆրիկա կատարած իր որսորդական ուղևորության մասին։ Նա ասում է․ «Աֆրիկայի գլխավոր կենդանիները լոսերը, եղջերուներն ու Պիթիասի ասպետներն են»[41]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.