Պինդ մարմին
From Wikipedia, the free encyclopedia
Պինդ մարմին, նյութի հիմնական վիճակներից մեկը։ Պինդ մարմնի հատկանիշներն են կառուցվածքային պնդությունը և ձևի ու ծավալի փոփոխման դեմ դիմակայությունը։ Ի տարբերություն հեղուկի, պինդ մարմինը չի հոսում՝ իր պարունակող անոթի ձևը ընդունելու համար, և ի տարբերություն գազի, այն չի ընդարձակվում բոլոր հնարավոր ծավալը լցնելու համար։ Պինդ մարմնի ատոմները ամուր կապված են իրար, լինի դա կանոնավոր երկրաչափական ցանցով (բյուրեղային պինդ մարմիններ, որոնք ընդգրկում են մետաղները և հասարակ ջրի սառույցը, թե անկանոն կերպով (անձև պինդ մարմին ինչպես հասարակ պատուհանի ապակի)։
Ֆիզիկայի այն ճյուղը, որն ուսումնասիրում է պինդ մարմինները կոչվում է պինդ մարմնի ֆիզիկա, որն իր հերթին սեղմ նյութի ֆիզիկայի հիմնական ճյուղն է (որը նաև ընդգրկում է հեղուկները)։ Նյութագիտությունը նախնականորեն վերաբերվում է պինդ մարմինների ֆիզիկական և քիմիական հատկություններին։ Պինդ մարմնի քիմիան հատկապես վերաբերվում է նոր նյութերի սինթեզին, ինչպես նաև ճանաչման և քիմիական կառուցվածքի գիտության։