Պինսկ (բելառուս․՝ Пі́нск, ռուս.՝ Пи́нск, լեհ.՝ Pińsk, լիտ.՝ Pinskas), նավահանգստային քաղաք Բելառուսում՝ Պոլեսիեի տարածաշրջանում, Պինա գետի ափին, Պրիպյատի հետ նրա միախառնվելու վայրի մերձակայքում, Դնեպր-Բուգ ջրանցքից 29 կիլոմետր հեռավորության վրա։ Մարզային ենթակայության քաղաք է, Պինսկի շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է բելառուսական Պոլեսիե տարածաշրջանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը։ Տրանսպորտային հանգույց է, արդյունաբերական, մշակութային, կրոնական կենտրոն։ Ուղղափառ և կաթոլիկ թեմերի աթոռանիստ է, ունի հոգևոր ճեմարան։ Քաղաքում կա նաև հրեական մեծ համայնք (չնայած գերմանացի ֆաշիստների տիրապետության շրջանում՝ 1942 թվականի հոկտեմբերին բազմաթիվ հրեա բնակիչներ քաղաքում հիմնված գետտոյից տեղափոխվել են մահվան ճամբարներ ու ոչնչացվել[2]): Պինսկը Բելառուսի խոշոր բնակավայրերից է. 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 137.961:
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել