From Wikipedia, the free encyclopedia
Պիոս IX (անգլ.՝ Pius, աշխարհիկ անունը՝ կոմս Ջովաննի Մարիա Մաստաի Ֆերետտի (անգլ.՝ Mastai-Ferretti, մայիսի 13, 1792[6][2][3][…], Սենեգալիա, Պապական մարզ[1] - փետրվարի 7, 1878[2][3][4][…], Վատիկանի առաքելական պալատ, Իտալիայի թագավորություն), Հռոմի պապ 1846 թվականից։ Իտալիայում բռնկված ազգային-ազատագրական շարժումների ընթացքում (տես Իտալական բուրժուական հեղափոխություն 1848-1849) Պապական մարզում իրականացրել է չափավոր բարենորոգումներ, կազմել կառավարություն լիբերալների մասնակցությամբ։ Իտալական հանրապետության հռչակելուց հետո (1849) Պիոս IX-ը զրկվել է աշխարհիկ իշխանությունից։ Հանրապետության տապալումից հետո անցել է պետության գլուխ և վարել հետադիմական քաղաքականություն։ «Սիլլաբուս կամ Մեր ժամանակի կարևոր մոլորությունների ցուցակ» էնցիկլիկայով (1864) հանդես է եկել դեմոկրատիայի և առաջադեմ հասարակական մտքի դեմ։ 1870 թվականին վերացվել է Պապական մարզը։ Պիոս IX-ը չի համաձայնվել այդ վիճակի հետ և ծագել է «հռոմեական հարցը», որը լուծվել է 1929 թվականին՝ Լատերանի պայմանագրերով։ 9-րդ դարում եզել է Փարիզի կոմունայի ակտիվ հակառակորդներից։ Նա է հռչակել կույս Մարիամի անարատ հղիության, պապի անսխալականության դոգմաները։ 1854 թվականին հրատարակել է «Համառոտագիր» հայ ժողովրդի վերաբերյալ, որտեղ հայ եկեղեցուն մեղադրել է «հերձվածողության» և «մոլորության» մեջ։
Պիոս IX Beatus Pius PP. IX | |||
| |||
---|---|---|---|
Եկեղեցի՝ | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | ||
Կրթություն | Պապական Գրիգորյան համալսարան | ||
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և դիվանագետ | ||
Ծննդյան անուն | իտալ.՝ Giovanni Maria Battista Pietro Pellegrino Isidoro Mastai-Ferretti | ||
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
Giovanni Maria Giambattista Pietro Pellegrino Isidoro Mastai de Ferretti | ||
Ծնունդ | մայիսի 13, 1792 (232 տարեկան) Սենեգալիա, Պապական մարզ[1] | ||
Մահ | փետրվարի 7, 1878[2][3][4][…] (85 տարեկան) Վատիկանի առաքելական պալատ, Իտալիայի թագավորություն | ||
Թաղված է | Tomb of Pius IX | ||
Դինաստիա՝ | Mastai family | ||
Հայր | Conte Girolamo Mastai Ferretti?[5] | ||
Մայր | Caterina Solazzi?[5] | ||
Ստորագրություն | |||
| |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.