From Wikipedia, the free encyclopedia
Պիտեր Զեեման (հոլ.՝ Pieter Zeeman, մայիսի 25, 1865[1][2][3][…], Zonnemaire[4] - հոկտեմբերի 9, 1943[5][1][2][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[6][5][4]), նիդերլանդացի ֆիզիկոս։ 1890 թվականին ավարտել է Լեյդենի համալսարանը, ուր և սկսել է դասախոսական աշխատանքը։ 1900 թվականից Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր։ 1896 թվականին հայտնագործել է մագնիսական դաշտի ազդեցությամբ սպեկտրային գծերի տրոհման երևույթը։ 1902 թվականին Հենդրիկ Լորենցի հետ միասին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի Զեեմանի էֆեկտը բացահայտելու համար[19][20][21][22][23][24]։
Պիտեր Զեեմանը ծնվել է Նիդեռլանդների Շխաուվեն-Դաուվելանդ կղզու Զոննեմաիրե քաղաքում՝ Կատարինուսա Ֆորանդինուս Զեեմանի և Վիլգեմինա Վորստի ընտանիքում։
Ֆիզիկայով հետաքրքրվել է վաղ տարիքից։ 1883 թվականին Բևեռափայլը տեսանելի է եղել Նիդերլանդներում։ Զեմմանը նկարել և նկարագրել է երևույթը և ներկայացրել է Նեյչր ամսագրին, որտեղ այն տպագրվել է։ Խմբագիրը բարձր է գնահատել «Պրոֆեսոր Զեեմանի ուշադիր դիտումները Զոննեմաիրեի իր դիտակետից»։
Ավագ դպրոց ավարտելուց հետո 1883 թվականին մեկնել է Դելֆտ` դասական լեզուների լրացուցիչ կրթության համար, հետո հիմել է համալսարան ընդունելության համար։ Բնակվել է Ջ․ Ու, Լելիի տանը, որը Զոյդերզեի նախագծի պատասխանատուն էր։ Դելդտում եղած տարիներին հանդիպել է Հեյկե Կամերլինգ Օնեսի հետ, որ հետագայում դարձել է իր թեզի ղեկավարը։
Իր ներդրումներ համար Զեեմանը ստացել է հետևյալ մրցանակները՝
Լուսնի վրա Զեեման խառնարանը կոճվել է իր պատվին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.