From Wikipedia, the free encyclopedia
Փիթեր Օ'Թուլ (լրիվ անունը՝ Փիթեր Շեյմաս Լորկան Օ'Թուլ, անգլ.՝ Peter Seamus Lorcan O'Toole, օգոստոսի 2, 1932[1][2][3][…], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4][5][6] - դեկտեմբերի 14, 2013[1][3][7][…], Վելինգտոն հիվանդանոց, Լոնդոն), բրիտանացի դերասան, խաղացել է մեծ բրիտանական և ամերիկյան ֆիլմերում։
8 անգամ ներկայացվել է Օսկարի լավագույն դերասան անվանակարգում, սակայն այդպես էլ չի ստացել այդ անվանակարգում Օսկար և միայն 2003 թվականին ստացել է պատվավոր Օսկար՝ կինոյում ունեցած ներդրման համար։
Առավել հայտնի է «Լոուրենս Արաբացի» և «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմերից։
Ծնվել է 1932 թվականին Իռլանդիայի Կոննեմերա քաղաքում։ Սովորել է դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիայում։ Իր կարիերայի սկզբնական շրջանում 1970-ական թվականներին տառապել է ալկոհոլիզմով և մահվանից խուսափել է միայն ստամոքսի վիրահատությունից հետո։
Ֆիլմերում կարիերան սկսել է 1960-ական թվականներին, երբ կապուտաչյա երիտասարդը ձեռք բերեց ռոմանտիկ հերոսի կոչում։
Նրան համաշխարհային ճանաչում բերեց Լոուրենս Արաբացու դերը՝ ռեժիսոր Դևիդ Լինի՝ 1962 թվականին նկարահանած համանուն ֆիլմում։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում ստանալով 7 Օսկար։
Կինոյից բացի մեծ հաջողությամբ հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և ԱՄՆ-ի շատ թատրոններում։
Կինոյում խաղացել է ընդհանուր թվով 90-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել նշանավորներն են։
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է Փիթեր Օ'Թուլի 2 դրական հերոս՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.