Պիրամիդ (լիճ)
From Wikipedia, the free encyclopedia
Պիրամիդ (անգլ.՝ Pyramid Lake)[4], լիճ ԱՄՆ Նևադա նահանգում։ Գտնվում է Ռինո[5] քաղաքից 64 կմ հյուսիս-արևելք։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1157 մ բարձրության վրա։ Լճի չափերը 48 կմ × 14 կմ է։ Լիճը սնվում է նրա մեջ թափվող Թրաքի գետից, որը սնվում է Թահո լճից։ Պիրամիդ լճից արտահոսք չկա։ Լճի ջուրը միայն գոլորշիացմամբ է պակասում կամ ներծծմամբ։ Լիճը Մեծ աղի լճի մակերևույթի 10%-ի չափ է, բայց ծավալը 25%-ով ավելի մեծ է։ Ջրի աղիությունը մոտավորապես ծովայինի աղիության 1/6-ն է։ Միակ հայտնի ջրամբարն է, որտեղ բնակվում է անհետացման եզրին գտնվող կուի-ուի ձկնատեսակը (անգլ.՝ cui-ui, լատին․՝ Chasmistes cujus):
Պիրամիդ | |
---|---|
Տեսակ | լիճ |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Ուոշո շրջան[1] |
Երկարություն | 48 կմ |
Լայնություն | 14 կմ |
ԲԾՄ | 1155 մետր |
Խորություն | 108,5 մետր[2] |
Շրջանագծի երկարություն | 160,1 կմ |
Մակերես | 487 կմ² |
Ծավալ | 29,2 խորանարդ հեկտոմետր |
Ջրի պահման ժամանակ | 50 տարի[3] |
Ավազանի տարածք | 4730 կմ² |
Լիճ հոսող գետ | Truckee River? |
Լիճը ամբողջությամբ գտնվում է Պիրամիդ Լեյք հնդկացիական արգելավայրային տարածքում, որը ղեկավարում են հնդկացիները, հյուսիսային պայուտները։ Լիճը հանրաճանաչ զբոսաշրջային վայր է, որը եկամուտ է բերում հնդկացիական արգելավայրին։ Լիճն իր անվանումը ստացել է բուրգի տեսքով խոշոր կրաքարային գոյացությունից։