Պիրիդօքսին
pyridoxine / From Wikipedia, the free encyclopedia
Պիրիդօքսին, հայտնի է նաև որպես վիտամին B6, մթերքում և սննդային հավելումներում առկա վիտամին B6-ի ձևերից[1]։ Որպես հավելում այն օգտագործվում է բուժելու և կանխարգելելու պիրիդօքսինի պակասը, սիդերոբլաստային անեմիան, պիրիդօքսին-կախյալ էպիլեպսիան, որոշ մետաբոլիկ խանգարումները, իզոնիազիդի հետ կապված խնդիրները, ինչպես նաև սնկային թունավորումների որոշ տիպեր[1][2]։ Այն օգտագործվում է կամ ներքին ընդունման, կամ ներարկման եղանակով[2]։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Օգտագործման եղանակներ | Ներերակային, Ներքին ընդունում, միջմկանային |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 65-23-6 |
PubChem CID | 1054 |
DrugBank | 00165 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.548 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C8H11NO3 |
Մոլային զանգված | 7005169180000000000♠169180 g·mol−1 |
Հիվանդները սովորաբար լավ են տանում[2]։ Երբեմն կողմնակի ազդեցությունները ներառում են գլխացավը, թմրածությունը և քնկոտությունը[2]։ Նորմալ դեղաչափերն անվտանգ են հղիության և կրծքով կերակրման ընթացքում[2]։ Պիրիդօքսինը պատկանում է B վիտամինային խմբին[2]։ Այն անհրաժեշտ է օրգանիզմին ամինաթթուների, կարբոհիդրատների և լիպիդների առաջացման համար[2]։ Այս վիտամինի սննդային աղբյուր են հանդիսանում մրգերը, բանջարեղենը և հացահատիկը[3]։
Պիրիդօքսինը հայտնաբերվել է 1934 թվականին, առանձնացվել է 1938 թվականին և առաջին անգամ պատրաստվել է 1939-ին[4][5]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկն է համարվում[6]։ Պիրիդօքսինը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց և տրամադրվում է առանց դեղատոմսի[2]։ Զարգացող երկրներում մեծածախ գինը ամսական մոտավորապես 0.59–3.54 ԱՄՆ դոլար է[7]։ Որոշ երկրներում չոր նախաճաշերը պարունակում են պիրիդօքսին[3]։