From Wikipedia, the free encyclopedia
Պիրս Էլլիոթթ Բրաուն (անգլ.՝ Pierce Elliott Brown,հունվարի 28, 1988[1], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող և սցենարիստ[2][3]։ Հռչակ է ձեռք բերել իր «Կարմիր ապստամբություն» եռագրությամբ, որի մաս կազմող երեք վեպերն էլ տեղ են գտել Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցուցակում[4]։
Պիրս Բրաուն Pierce Brown | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Դենվեր, ԱՄՆ |
Մասնագիտություն | գիտաֆանտաստիկ գրող, սցենարիստ, վիպասան և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Պեպերդայնի համալսարան և Highland Park High School? |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Red Rising? |
Կայք | piercebrown.com |
Pierce Brown Վիքիպահեստում |
Պիրս Բրաունը ծնվել է 1988 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ 2010 թվականին ավարտել է Պեպպերդինյան համալսարանը (անգլ.՝ Pepperdine University)՝ տնտեսագետի և քաղաքագետի մասնագիտությամբ։ Որոշ ժամանակ աշխատել է NBC և ABC Studios հեռուստաընկերություններում։
2014 թվականին լույս է տեսնում նրա «Կարմիր ապստամբություն» եռագրության առաջին մասը կազմող համանուն վեպը։ Այս ստեղծագործությունը ջերմ ընդունելություն գտավ գրական հասարակության կողմից և արժանացավ դրական գնահատականների։ Վեպում հեղինակը ներկայացնում է մարդկանց կողմից գաղութացված Մարս մոլորակում սոցիալական անհավասարության հետևանքով տեղի ունեցող ապստամբությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.