From Wikipedia, the free encyclopedia
Պիցցիկատո (իտալ.՝ pizzicato), կամ պիչչիկատո, լարային աղեղնավոր նվագարանից ձայնարտաբերման հնարք։
Ջութակի, ալտի, թավջութակի և կոնտրաբասի նման նվագարնները սովորաբար նվագում են աղեղով։ Սակայն, եթե կոմպոզիտորը ցանկանում է, որ կատարողը լարը մատով քաշի աղեղով նվագելու փոխարեն, «pizzicato» կամ «pizz.» է գրում նոտաների վրա։ Երբ որ նվագողը պետք է արդեն նվագի աղեղով, նոտաների վրա գրվում է «arco»։
Երբ ջութակի ընտանիքի նվագարանները պիցցիկատոյով են նվագվում, կատարողը լարը սովորաբար քաշում է աջ ձեռքի ցուցամատով։ Կոնտրաբասիստները օգտագործում են ցուցամատն ու միջնամատը։ Երբեմն ավելի մատներ են հարկավոր օգտագործել արագ պիցցիկատային մասերի համար։ Թավջութակահարներն ու կոնտրաբասիստները կարող են բութ մատն օգտագործել լարը քաշելու համար, մանավանդ ակորդներ նվագելու ժամանակ։ Պիցցիկատո կարելի է նաև նվագել ձախ ձեռքով, որով սովորաբար նվագում են բոլոր նոտաները։ Մինչ ձախ ձեռքով բաց լարը քաշել դժվար չէ, ուրիշ նոտաներով պիցցիկատո անելն ավելի հմտություն է պահանջում։ Պագանինին գրել է ջութակի համար տարբեր ստեղծագործություններ, որոնց մեջ օգտագործել է մեծ հմտություն պահանջող ձախ ձեռքի պիցցիկատային հատվածներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 311)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիցցիկատո» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.