Մայիսյան հրապարակի մայրեր
From Wikipedia, the free encyclopedia
Մայիսյան հրապարակի մայրեր (իսպ.՝ Asociación Madres de Plaza de Mayo), հասարակական շարժում, արգենտինացի մայրերի ասոցիացիա, որոնց երեխաները «անհետացել էին» 1976-1983 թվականներին Արգենտինայի կեղտոտ պատերազմի ընթացքում, ռազմական բռնապետության վարած ահաբեկչական քաղաքականության արդյունքում։ Շարժման անվանումը Բուենոս Այրեսի Պլազա դե Մայո կենտրոնական հրապարակից է առաջացել, որտեղ, Կասա Ռոսադա նախագահական նստավայիր դիմաց ամեն հինգշաբթի, սկսած 1977 թվականի ապրիլի 30-ից, սկսեցին հավաքվել կորած երեխաների մայրերը, պարզելու, թե ինչ է պատահել իրենց երեխաների հետ՝ ի հեճուկս ընդդիմությանը լռեցնել ձգտող ահաբեկչական կառավարության։
Մայիսյան հրապարակի մայրեր | |
---|---|
Տեսակ | իրավապաշտպան կազմակերպություն և կանանց միություն |
Երկիր | Արգենտինա[1] |
Հիմնադրված | 1976 |
Հիմնադիր | Ասուսենա Վիլաֆլոր, Էսթեր Բալլեստրինո, Մարիա Պոնսե և Ժոզեֆինա Գարսիա դե Նոյա |
Պարգևներ | |
Կայք | madres.org |
Այդ ժամանակաշրջանում Արգենտինայի ռազմական ռեժիմի իրականացրած վայրագությունների արդյունքում երկիրը բազմաթիվ մարդկային կորուստներ ունեցավ, ընտանիքներ քանդվեցին և մարդու իրավունքներ ոտնահարվեցին։ Մայիսյան հրապարակի մայրերը Ասուսենա Վիլաֆլորի գլխավորությամբ առաջինն արձագանքեցին մարդու իրավունքների այդ խախտումնեներին՝ հավաքվելով նախագահական պալատի մոտ։ Կանայք միասին կազմեցին դինամիկ և անսպասելի ուժ, որը հորդեց՝ Լատինական Ամերիկայում կանանց և մայրերի ավանդական սահմանափակումներին հակառակ։ Մայրերը հավաքվում էին և տեղեկատվություն էին պահանջում իրենց երեխաների գտնվելու վայրի մասին։ Այդ ընթացքում նրանք ի լուր աշխարհի բարձրացնում էին մարդու իրավունքների խախտումների և իրազեկման բարձրացման հարցեր տեղական և գլոբալ մասշտաբներով։ Նրանց հետագա առաջընթացը հաջողություն ունեցավ կայուն խումբ կազմակերպելու, օգտագործած խորհրդանիշների և կարգախոսների, նաև ամեն շաբաթյա լուռ բողոքի ակցիաների շնորհիվ։ Մայրերն այսօր համառորեն պայքարում են մարդու, քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար Լատինական Ամերիկայում և այլ երկրներում[2]։